Рубрика: Без рубрики

Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի  Հացեկաց գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զինվորական : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի երաշխավորությամբ  և Վռամշապուհ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, քաղաքներում: 405  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք:

Рубрика: Без рубрики

Լրացուցիչ առաջադրանք

 Մատենադարանի մասին փնտրիր և գտիր այլ տեղեկություններ, որոնք չկային այս տեքստում:

Որ այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ մատենադարանը գրանցված է 1997 թվականին հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Рубрика: Без рубрики

Մատենադարան

Картинки по запросу Մատենադարան

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Մագաղաթե թերթերի վրա:

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:


3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը:

Ձեռագիր մատյաներ:


4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Մատենադարանում պահպանվում են ձեռագիր մատյանները:


5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Գրիչեին անվանում այն մարդկանց որոնք տարբեր հեղինակների գրվացքները արտգրումեին մագաղաթե թերթերի վրա:


6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Ծաղկող էին անվանում այն նկարիչներին որոնք պատկերազարդող էին մագաղաթե:


7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մեսրոպ Մաշտոցն է նա է մատենադարնի անվանում է քանի որ նա է սծեխել է հայոց տառերը:

Рубрика: Без рубрики

Ջերմոց լաբոլատորիա

Մենք այսօր գնացինք ջերմոց լոբոլտորիա ես Սուսիկը, Միքայելը, Ալիսան, Դավիթը,

Ռազմիկը, Վիկտորան մենք խաղ խաղացինք ես վաստակեցի երկուը բույս բույսերի անուներն են Քլորոֆիտուն, Աբոտիլոն:

Рубрика: Без рубрики

Проверочный тест

Несколько  лет тому назад стая лебедей опустилась отдыхать на маленькое озеро. Онипереночевали и утром собрались в путь. Вдруг раздался выстрел. Испуганная стая поднялась в воздух. А на берегу осталась раненая птица. Один из лебедей вернулся и долго кружил над убитой птицей. Потом лебедь улетел догонять своих.    Ровно через год на это озеро снова прилетел лебедь. Он был один,без стаи. Вот уже четвертую осень он прилетает сюда. Он помнит выстрел. И все-таки прилетает.

 1.Озаглавь текст и запиши.

Раниный лебять

2.Где отдыхала стая лебедей?

а)в  лесу;      б)на озере;         в) у деревни

3.Когда стая собралась в путь?

а) днем;      б) вечером;     в) утром.

    4.Раздался выстрел, и на берегу осталась…

а) стая  лебедей;      б) вожак стаи;     в) убитая  птица.

    5.Какую осень лебедь прилетает на это озеро?

а)  пятую;        б) четвертую;           в) вторую.

6. К данным словам подбери синонимы из текста.

Небольшое-нибольшое                                                      Не забывает-помнет

Отправились-пашли                                                     Перепуганная-испуганная

Внезапно-вдруг                                                           Возвратился-вирнулся

                   7.  К данным словам подбери антонимы из текста.

Большое-маненкие                                                               Чужих-знакумые

Вечером-утрам                                                                  Забывает-помнят

Опустилась-паднимались                                                            Сейчас-патом

Рубрика: Без рубрики

Հարձեր

Մեր տոհմը Լոռու հին ազնվական

 տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած

 շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից

 երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ

 չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի

հիշատակարանները ցույց են տալիս, որ

 նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ

 գյուղում։

                                      Հարձեր

  1. Լրացրու բաց թղնվաած բառերը:

Մեր տո?մը Լոռու հին ազնվական

 Տոհմերի? մեկն է։ Իր մեջ ունի պահած

 շատ ա?անդությո?եր։ Այդ ա?անդություններից

 երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ

 չի՛, թե ո՛րտեղ?ց։ Թե եկվոր ?՛լ է, անհերքելի

հիշատակարանները ցույց են տալիս, որ

 նա վաղուց՝ է հաստա?ված Լո?ու Դս?ղ

 գյու?ում։

  • Գրիր ան հասկանելի բառերը:

3.Ասա վոր տեղ է ապրում Հովաննես Թումանյանը:

Рубрика: Без рубрики

Հովհաննես Թումանյան Գելը

Posted on 07.05.2019

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գելի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կհա□թվի- կհաղթվի

 եր□-երբ

ա□պոտ- ամպոտ

բար□ր- բարձր

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ —երկար
բ) թույլ    —ուժեղ
գ) մոտ —հեեռու
դ) ցածր-բարձր

  • Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա) Մինչև ճշմարիտը գա,
    բ) Քեզ համար քնում ես,
    գ) Մեծին հարգիր,
    դ) Լավ բան ասա,

դ)որ մեծանաս
գ)որ լավ բան լսես
բ) ուրիշի համար երազ տեսնում
ա) սուտը աշխարհը կքանդի

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

Ստամեռնուկ-մեռածձևացող, սուտմեռուկի տված:

  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:

Գելերը, ժայռերը, ձմեռները, գնացողները:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,

Շատ գիտեմ:
Միջատ է, մրջյուն չէ,
Աշխատում է օրնիբուն
Բերքը տաիս է մարդուն:

Մեղու:

  • Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:

Գայլերը ոհմակ են կազմում, որպեսզի հեշտ հարձկվեն և դիմադրեն ցանկացած հարձակմանը:

 Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով):

Գայլը շատ խորամանկ, խելացի, ճարպիկ, ուշադիր, զգուշավոր և անվախ, կենդանի է:

  • Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Ձմռանը գայլերի ոհմակը մի շարքով է գնում:

  • Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Որ գայլը չի վախենում դրա համար էլ մարդը վախենում է գայլից:

  1. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Որ գայլերը թմայն են, սուր են տեսնում ու լավ լսում որ  նրանք մի շարգով էին գնում:

Рубрика: Без рубрики

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Posted on 24.01.2019

tumanyanՄեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Տոհմ- Մի նախահորից սերված մարդկանց խումբ, որոնք իրար հետ կապված են արենակցական կապերով:

Եկվոր- այլ տեղից եկած, օտարական, Եկող, վերադարձող:

 Ավանդությունտ- տե՛ս Ժառանգություն:

Ավանդություն-  Ավանդազրույց:

Անհերքելի-  Որ չի կարելի հերքել, ստույգ, ճշգրիտ, իրական տվյալների վրա հիմնված:

Ծայրահեղորեն-Ծայրահեղ կերպով:

Արարածներ- Շնչավոր էակ:

Կատարյալ-Անթերի, ընտիր, լրիվ, ամբողջական, իսկական,ածական:

Շռայլող-Անհաշիվ ու առանց խրնայելու ծախսող՝ վատնող: Շռայլ մարդ,
Շռայլությամբ՝ անխնա կերպով՝ առանց խնայելու կատարված:

Հոգար­- տե՛ս հոգս:

Рубрика: Без рубрики

Իմ ընտանիքի մասին

Իմ հայրիկիս մասին

Իմ հարիկիս անունը Արդավադ է: Նրա մազերի  գույնը միքիչ շագանգույն է նա շատ բարի է ես նրան շատ եմ սիրում: Նա իժիներ է նա իր լազեռով շատ սիրուն բաներ էր սարգում: Նա լավ գիտի Ֆռասեր են:

Իմ մայրիկիս մասին

Իմ մայրիկի անունը Ռուզաննա է: Նրա մազերի գույնը շագանագույն է նա գծգրում է իր կոմպով: Մայրս գիտի շատ լավ Անգլեր են ես նարան շատ եմ սիրում:

Իմ տատիկիր մասին

Իմ տատիկի անունը Մայրամ է: Նա շատ լավ գիտի Ֆռասեր են: Իր մոր քրի տղան սարգում էր ընեց խոշորացույց որը կարող է պրինձը այդ խոշորացույց իր հետքերը տենալ:

Իմ մասին ­­­­­                             

Իմ անունը Գրիգորն եմ ես ծնավել եմ 2010 թվականին հուլիսի 8-ին Երևանում:

Սովորում եմ Արևեելյան դդպրոց պարտեզում ես սիրում եմ գիրք կարդալ, վազել, լոխալ:­