Рубрика: Без рубрики

Լրացուցիչ առաջադրանք

 Մատենադարանի մասին փնտրիր և գտիր այլ տեղեկություններ, որոնք չկային այս տեքստում:

Որ այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ մատենադարանը գրանցված է 1997 թվականին հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Рубрика: Без рубрики

Մատենադարան

Картинки по запросу Մատենադարան

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Մագաղաթե թերթերի վրա:

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:


3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը:

Ձեռագիր մատյաներ:


4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Մատենադարանում պահպանվում են ձեռագիր մատյանները:


5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Գրիչեին անվանում այն մարդկանց որոնք տարբեր հեղինակների գրվացքները արտգրումեին մագաղաթե թերթերի վրա:


6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Ծաղկող էին անվանում այն նկարիչներին որոնք պատկերազարդող էին մագաղաթե:


7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մեսրոպ Մաշտոցն է նա է մատենադարնի անվանում է քանի որ նա է սծեխել է հայոց տառերը: