
Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:
Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:
Մագաղաթե թերթերի վրա:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:
Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը:
Ձեռագիր մատյաներ:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
Մատենադարանում պահպանվում են ձեռագիր մատյանները:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:
Գրիչեին անվանում այն մարդկանց որոնք տարբեր հեղինակների գրվացքները արտգրումեին մագաղաթե թերթերի վրա:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:
Ծաղկող էին անվանում այն նկարիչներին որոնք պատկերազարդող էին մագաղաթե:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:
Մեսրոպ Մաշտոցն է նա է մատենադարնի անվանում է քանի որ նա է սծեխել է հայոց տառերը:
