Рубрика: Մայրենի

Երկիր առանց սխալների

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Ծերուկը ծեր էր, Երիտասարդ խեցգետինը ինքը խեցգետին էր, նրա մայրն ու հայրն:

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Պետք էպարապել շատ իչքան որ կլինի:

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

                                            Վերնագիր Աշխտողը

և նա պանապրհը շարնակում էր և նա հասավ անտառ և այնտեղ շատ խեցգետին էր կար նրանք ընկերացան և շարնկեց իր ճանապարը նա շատ կուշտ էր:

Рубрика: Без рубрики

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող հետևյալ բառերի ուղղագրությունը՝
Փ լսում ենք, բ գրում հետևյալ բառերում՝ դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, համբերել, համբույր, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ, աղբ, աղբյուր, եղբայր, ողբ։

Կատարիր առաջադրանքները բլոգում՝
1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Դարբին-երկաթագործ:


2․ Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի

մորեղբայր, երկուշաբթի, խաբեբա, նրբագեղ, երբեք:


3․ փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր

Խեղճ որբ, նուրբ դիմագծեր, սուրբ խաչ, լավ սրբել, ինքնամոռաց հարբել:

Рубрика: Без рубрики

Ռոդարի. Կախարդական թմբուկը

Ռոդարի. Կախարդական թմբուկը

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ, բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառեղ ան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր թմբուկին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝ ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝ վերադառնալով տուն։ Հանկարծ նա մի շան հանդիպեց: Զինվորը որոշեց նրա հետ ընկերություն անել և իր ճանապարհը նրա հետ շարնակել:

Քայլում էին անտառով և հանկարծ զինվորն ու շունը նկատեցին, որ ինենց հետևում էր մի մեծ արջ: Շունը սկսեց հաչալ և ուզում էր հարձակվել արջի վրա: Զինորը բռնեց իր շանը, որպեսզի նա չվնասվեր: Զինվորը մեկ էլ հիշեց իր կախարդական թմբուկի մասին: Նա սկսեց արագ թմբկահարել: Արջը սկսեց պարել ու շունն էլ հետը: Ծուռթաթ արջը շատ ծիծաղելի էր պարում: Զինվորը նրանց այնքան պարեցրեց, որ արջն ու շունն ուժասպառ ընկան և քնեցին: Զինվորն իր շանը գրկեց և արագ հեռացավ, քանի դեռ արջը քնած էր:

Զինվորն նկատեց թե ինչպես նա հասավ մի գյուղ: Նա շատ հոգնած էր, սոված ու ծարավ: Նա տեսավ մի աղջկա, ով քայլում էր իր կրտսեր եղբոր հետ: Աղջիկն էլ նկատեց զինվորին և շանը: Այդ պահին նրանք ինչ-որ բարձր ձայն լսեցին: Զինվորը տեսավ, թե ինչպես են երեք կատաղած ցուլ վազում դեպի իրենց: Զինվորը կրկին հիշեց իր կախարդական նվերի մասին և արագ սկսեց թմբկահարել:Սա ձեր պատկերացրած ամենազվարճալի տեսարանն էր. մի ամբողջ գյուղ, երեք կատաղած ցուլ, կովեր, ձիեր, ավանակներ, կատուներ, շներ, հավեր ու աքաղաղներ պարում էին ու պարում: Ցլերն այլևս կատաղած չէին, նրանք դարձել էին աշխարհի ամենաբարի ցլերը:

Աղջիկը սիրահարվեց զինվորին: Նրանք ամուսնացան, հարսանիք արեցին: Փեսան ուզում էր նվագել, բայց հյուրերը շատ խնդրեցին, որ այդ անգամ նա չնվագի, այլ միայն պարի: Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին, այնուհետև զինվորը, իր կինն ու շունը գնացին զինվորի տուն:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

****

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերով հետևյալ բառերի ուղղագրությունը՝Ք լսում ենք, գ գրում հետևյալ բառերում՝

Երգ, թարգմանիչ, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս, ավագ, գոգնոց, զույգ, էգ, թագավոր, արևածագ, կարագ, հագնել, հոգևոր, հոգնել, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ, մուգ, նորոգել, շոգ, պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ,  Գրիգոր, անգամ (միանգամից):

Կատարիր առաջադրանքները՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Գոգնոց- չկեղտոտելու համար,

Ճիգ- ուժերի լարում

Մարագ-  հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց

Պատարագ- Քրիստոնեական եկեղեցու գլխավոր պաշտամունքային արարողությունը

Սուգ- մեկի մահվան կամ հասարակական որևէ աղետի առթիվ արտահայտվող մեծ վիշտ, որ դրսևորվում է ընդհանուրի կողմից ընդունված արարողություններով, նշաններով

Տեգր-կնոջ ամուսնու եղբայրը

Ուրագ- հյուսնական տաշող գործիք կացնի նման, բայց բերանը կոթի երկայնական դիրքով և փոքր ինչ թեքված դեպի ներսն:

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

Հոգևոր երգ, լավ թարգմանիչ, շախմատի կարգ, սուրբ մարգարե, սպիտակ մարգարիտ:

3․ փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Կրտսեր եղբայրներս և ես լավ ընկերներ ենք:

Մենք շատ փափուկ սրբիչներ ունենք:

Մեր դասարանի Ալիսայի ձայնը շատ նուրբ է:

Համբերությունը կյանք է:

Երբ ես եկա տուն, Համբարձումն արդեն մեկնել էր:

****

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, որ ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են : Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են :

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Ինձ համար բոլոր փաստերն էլ հետաքրքիր էին և ուսուցողական:

Рубрика: Բնագիտություն

Սունկ

Champignons_mushrooms_(950475736)

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Ես գիտ եմ, որ սնկերը լինում են թունաոր:Սունկը կերնդաի օրգան է:

  • Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Ծառը ոգնում է սունկին, որ սունկը լավ աճի, իսկ սունկը ոգնում է խառին, որ ծառնել լավ աճի, նրանք շատ զարգանան  

  • Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

ՈՒտելի սնկերն դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ որ սունկն է որը թունավոր են սնկաբանություն:

  • Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

Կենդանի:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Լրացրու բաց թողած տառերը՝

Քամին դադարեց: Ծաղիկները դանդաղ արդնացան գիշերային քնից
ու նազանքով բացեցին նուրբթերթիկները: Եկավ առավոտյան
ցողիկը ու հանգստանալու տեղ խնդրեց ծաղիկներից: Ժպտացին
ծաղիկները և հյուրընկալեցին ցողիկին: Երբ հուրհրաց արևը,
փայլփլեց ցողիկը ու ձգվեց դեպի արևը: Արևի շողերը համբուրեցին
ցողիկին ու թռցրին վերև:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կկարդաս մի առակ:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում. մեղքը դնում են պայմանների վրա:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
-Ոչի′նչ, դեռ խակ է:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:

Ի՞նչ սովորեցիր առակից:

Պետք է սպասել այնքան երբոր խաղողը խակ չի լինի: