Рубрика: Без рубрики

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն է:

Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնն է Շուշի քաղաքը։ Խոշոր գետ է Թառթառը:

Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի: Վարչական կենտրոնները քարտեզի վրա ընդգծված են:Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր։ Առանը Հայկ նահապետի զարմից է, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։

Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։

387 թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութը։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում։

7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։  Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դարի սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ`   որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։

1387 թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարի վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Պարսկաստանի գերիշխանության տակ։  Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որը թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը :

18-19-րդ դարերում Արցախ են թափանցել թուրքալեզու քոչվոր ցեղեր, որոնք ընդհուպ մինչև 1926թ. պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ: Հետագայում այդ ժողովրդին տրվեց ադրբեջանցիներ անվանումը:

1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ Գյուլիստանի պայմանագրով։

Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը (141 400) հայեր են:

Оставьте комментарий