ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀ
Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Բացատրիր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
Շատ ցանկանալ, չհագենալ:
- Սրտի մասին գրիր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:
1. Սիրտը բաց լինել- Անկեղծ, պարզասիրտ, զվարթ, ուրախ, անքեն լինել:
2. Սիրտը գողանալ մեկի- 1. Մեկին, մեկի սիրույն տիրանալ, արժանալ 2. Սիրաշահելով համոզել, իր կամքին ենթարկել:
3. Սիրտը կտոր-կտոր անել, լինել- Ցավից, վշտից մորմոքել, ողբերգություն ապրել, խոր ցավ պատճառել (ապրել):
4. Սիրտը չկպչել մեկին, ինչին- չսիրել, չկարողանալ մտերմանալ, չհավանել:
5. Սիրտը փորն ընկնել- սաստիկ վախենալ, ահով բռնել:
- Գրիր կարմիրով նշված բառերի կազմությունը:
Այգեպանները – Այգի + պան + ներ + ը
Հիվանդ
հատիկ հատ + իկ
քարսիրտ քար + սիրտ
- Գրիր մուգ գրված բառերի և արտահայտությունների հոմանիշները:
Աղքատ— չքավոր, չունեւոր, ընչազուրկ, խեղճ, թշվառ (ական), կարիքավոր, տնանկ: 2. Մուրացկան: 3. Խճուկ, անշուք:
Օրերից մի օր— միանգամ:
Խնդրում— աղաջում:
Մեռնում— մահանում:
- Գրիր կանաչով նշված բառերի հականիշները:
պառավ — ծերունի
հիվանդանում – ապանքինվում
պոկում — կպցնում
փակում – բացում
- Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրիր նրանց:
Այգեպաները անսիրտ մարդիկ էին: Նույնիսկ դժվար էնրանց մարդ համարել: Նրանք շատ ագահ էին, չկամ, մեծին չհարգող, դիմացինի դրության մեջ չմտնող:
- Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
Շատ տխրեցի: Անհավատալի է, որ աշխարհում կան այգեպանների պես դժկամ մարդիկ:
- Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածիր:
Պառավը տխուր վերադառնալիս հանդիպում է մի մարդու: Նա հարցնում է պառավի տխրության պատճառը: Պառավը պատմում է եղելությունը: Այդ մարդը խղճում է պառավին: Նա իր այգուց մի մեծ զամբյուղ խաղող է քաղում ու տալիս պառավին`մաղթելով նրա որդուն առողջություն: Պառավը շատ շնորհակալություն է հայտնում բարի մարդուն ու շտապում իր որդու մոտ: Որդին մի կուշտ ուտում է խաղողը ու ապաքինվում:
Պառավն օրհնում է բարի մարդուն ու նրա այգին:
Կարդա հաջորդ հատվածը՝ Պառավի անեծքն ու այգու չորանալը
ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ
Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:
