1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։ Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ
Գեղեցիկ, մեծ, հետաքրքիր նկար
Սաղարթախիտ, փոքրիկ, մարդաշատ այգի
Ճերմակ, անուշաբույր, երփներանգ ծաղիկ
Հաստափոր, գեղարվեստական, անհետաքրքիր գիրք
Հաստ, բրդյա, նախշազարդ գորգ:
2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր: Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Աղջիկ-փոքրամարմին
Դաշտավայր-կանաչապատ
Երջանկություն- անսպառ
Ամբոխ-գազազած
Անտառ-ստվերախիտ
Ընկերները-վաղեմի
3.Դուրս գրիր բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
ՍուրբԱստվածածինՄայրԵկեղեցի կամ ՍուրբՅոթՎերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, որը Գյումրի է բերվել Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
Հիսուսի տաճարին հանձնելը,
Եգիպտոս փախնելը,
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
խաչը տանելիս,
Հիսուսի մահը խաչին,
Հիսուսի մարմնի ստանալը,
Հիսուսի գերեզման դնելը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ, ԵԿԵՂԵՑԻ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ։ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2002 Թ.-ԻՆ ԱՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ։ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ Է։
Եկեղեցու աշխարհագրական կոորդինատներն են. 40°49’46″N 43°49’44″E:
Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։
Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հա մակերես։ Եկեղեցին ունի 2 մուտք՝ արևմտյան՝գլխավոր, և կողային՝ հարավային դուռ։
Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թ. Օգոստոսի 29-ին։
Եկեղեցու ընդարձակ աղոթասրահը անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն։ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ուն խաչաձև հորինվածք։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն։ Երրորդ հարկում գմբեթածածկ կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6×25.85 մ։ Ընդհանուր բարձրությունը գրեթե 30 մ է։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5մ է։ Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։
Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Մկրտարանը գտնվում է հյուսիսային կողմում։
Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է, շառավիղը՝ 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մ է։ Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որից երկուսը գտնվում են արևմտյան կողմում են՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03×4.02; 3.98×4.08), իսկ մյուս երկուսը՝ միասին գտնվում են 7.22×5.8 չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98×3.90; 3.92×3.93)։
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՅՈՒՄՐԻ)
Սուրբ Նշան, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.` իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։
Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։
<<Հազարան հավքը>> հեքիաթը շատ հետաքրքիր է և ուսուցողական: Այն սովորեցնում է, որ պետք է օգնել մարդկանց, որքան կարող ես և մշտապես կատարել բարի գործեր: Բարի գործերը մարդուն առաջ են մղում և ավելի արագ հասցնում նպատակին: Նաև սովորեցինք, որ ցանկացած նպատակի, երազանքի հասնելու համար մարդ պետք է անցնի շատ նեղ ու դժվարին ճանապարհ և հաղթահարի բազմաթիվ խոչընդոտներ: Շատ կարևոր է այդ ճանապարհն անցնել ազնվորեն, առանց խաբեության, քանի որ ցանկացած սուտ վաղ թե ուշ բացահայտվում է:
1 Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…
Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։
Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…
Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։
— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։
Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։