Рубрика: Մայրենի

Ածական

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ

Գեղեցիկ, մեծ, հետաքրքիր նկար

Սաղարթախիտ, փոքրիկ, մարդաշատ այգի

Ճերմակ, անուշաբույր, երփներանգ ծաղիկ

Հաստափոր, գեղարվեստական, անհետաքրքիր գիրք

Հաստ, բրդյա, նախշազարդ գորգ:

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Աղջիկ- փոքրամարմին

Դաշտավայր- կանաչապատ

Երջանկություն- անսպառ  

Ամբոխ- գազազած

Անտառ- ստվերախիտ

Ընկերները- վաղեմի

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ :

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:

Հին, մեծ, լավ, երջանիկ, հնչեղ, ագահ, ստոր, հաջող, լայն, երկար

Оставьте комментарий