Ձիթողցոնց տուն թանգարան
Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը: Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն—թանգարան:
ՍՈՒՐԲ ՅՈԹ ՎԵՐՔ
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, որը Գյումրի է բերվել Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախնելը,
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- խաչը տանելիս,
- Հիսուսի մահը խաչին,
- Հիսուսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ, ԵԿԵՂԵՑԻ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ։ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2002 Թ.-ԻՆ ԱՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ։ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ Է։

Եկեղեցու աշխարհագրական կոորդինատներն են. 40°49’46″N 43°49’44″E:
Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։
Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հա մակերես։ Եկեղեցին ունի 2 մուտք՝ արևմտյան՝գլխավոր, և կողային՝ հարավային դուռ։
Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թ. Օգոստոսի 29-ին։
Եկեղեցու ընդարձակ աղոթասրահը անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն։ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ուն խաչաձև հորինվածք։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն։ Երրորդ հարկում գմբեթածածկ կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6×25.85 մ։ Ընդհանուր բարձրությունը գրեթե 30 մ է։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5մ է։ Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։
Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Մկրտարանը գտնվում է հյուսիսային կողմում։
Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է, շառավիղը՝ 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մ է։ Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որից երկուսը գտնվում են արևմտյան կողմում են՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03×4.02; 3.98×4.08), իսկ մյուս երկուսը՝ միասին գտնվում են 7.22×5.8 չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98×3.90; 3.92×3.93)։
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՅՈՒՄՐԻ)
Սուրբ Նշան, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.` իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։
Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

