Рубрика: Մայրենի

Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

  Բացատրի՛ր փոխաբերությունը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:

 Ամեն լավ բան աշխարհում պայծառ է ու լույսավոր:

  Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:

Լույսավոր, պայծառ աշխարհ:

  Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:

Բանաստեղծությունում ասվում, որ պետք է ապրել վառ, զվարթ, ուրախ կիանքով:  

  Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն այն մասին է, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում: