Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
Բար- Նորատունկ ծառի առաջին պտուղը:
- ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:
ողբանվագ= ողբ+ա+նվագ (կազմությունը բարդ)
անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ (կազմությունը բարդ-ածանցավոր)
լուսապսակ=լուս+ա+պսակ (կազմությունը բարդ)
- արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:
արնանման-արյուն+ա+նման
հնամյա-հին+ա+մյա:
- Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր
Լացակումած= լաց+ա+կում+ած, կարոտած, հոգնած, զարմացած, տխրած, ուրախացած, ոգեւորված, հետաքրքրված, ուսումնասիրած, գրած, հորինած
Վառման = վառ+ման, բերման, մաքրման
նաիրյան = Նաիրի+յան, երեւանյան, փարիզյան, ամերիկյան, Ամիրյան
լուսե = լույս+ե, փայտե, երկաթե, ոսկե, արծաթե, բրոնզե
ամռան=ամառ+ան, գարնան, աշնան, ձմռան
ձմեռվա= ձմեռ+վա, ամառվա, ցերեկվա, գիշերվա, կեսօրվա, առավոտվա, լոռվա
անհյուրընկալ-ան+հյուր+ընկալ, ան+հաս, անտուն, անգործ, անտեր, անկենդան
հնամյա= հին+ամ+յա, հազար+ամ+յա, հարյուրամյա, յոթօրյա, տասնօրյա, հինգօրյա
Հայաստան = Հայ+ա+ստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Հնդկաստան
Նարեկացի = Նարեկ+ացի, երեւանցի, հայասանցի, արցախցի
- Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
Անուշ Հայաստան, հազարամյա քար:
- Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:
,
Նկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը։ Այս նկարը կոչվում է <<Հայաստան>>։
Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 16 (28), 1880 կամ փետրվարի 28, 1880, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն — մայիսի 5, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։
Մինչև 21 թվականը ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։ Այդ տարիներին շատ է ճանապարհորդել՝ եղել է Կովկասում, Երևանում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում և Պարսկաստանում։ Մասնակցել է <<Ոսկե Գեղմ>>, <<Արվեստի աշխարհ>> և այլ ընկերությունների:
