1․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։
Նզովք-օրհնություն
երբեք-միշտ
ընդարձակ-սեղմ
համր-խոսուն
փութկոտ-ծանրաշարժ
վտիտ-մարմնեղ
խոպան-արգավանդ
պարպել-լիցքավորել
դյուրին-խրթին
2․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել ,
վաղորդյան-առավոտյան
մեղանչել-զղջալ
մաքառել-պայքարել
անտունի-ժողովրդական երգի մի տեսակ
դրվատել-գովել
երկնչել-վախենալ
3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել դրդել մի արարքի
թևերը փռել պաշտպանել
աստծու կրակ չարաճճի
արյունը ջուր դառնալ խիստ վախենալ
առաջին ջութակ գլխավոր դեմք
4․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը
օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)
թրաշուշան — թուր /արմատ/+ա /հոդակապ/ + շուշան /արմատ/
տխրալի-տխուր /արմատ/+ա /հոդակապ/ + լի /վերջածանց/
պարագիծ-պար /արմատ/ + ա /հոդակապ/ + գիծ /արմատ/
շքերթ-շուք/արմատ/ + երթ /արմատ/
տնանկ-տուն /արմատ/ + ակ /վերջածանց/
տնտեսուհի-տուն /արմատ/ + տես /արմատ/ ուհի /վերջացծանց/
հարսնացու-հարս /արմատ/ + ն/?????/ +ա /հոդակապ/ +ցու /վերջածանց/
ջրամբար- ջուր /արմատ/+ամբար /արմատ/
նախագիծ- նախ /նախածանց/ +ա/հոդակապ/ գիծ/արմատ/
5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․
գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —ցածրաձայն
երկաթուղի-վերնուղի, ճոպանուղի
կալվածատեր-տանուտեր, օգտատեր
աշնանամուտ-գարնանամուտ
մեքենավար-խմբավար, դասվար
ցուցանիշ-վարկանիշ, հոմանիշ, հականիշ
պարերգ-մեներգ, համերգ, քայլերգ
երգարվեստ-պարարվեստ, կերպարվեստ
հեռախոս-մենախոս, դասախոս
