Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների ճամբարային ջոկատ Ստուգատեսներ Հանրակրթական Դիջիթեք Ազգագրական փառատոն Նախագծեր Հայկական տարազ Կարդում ենք Ընթերցողական այլ նախագծեր Թարգմանական նախագծեր Սովորողը խոհանոցում Ճամփորդական նախագծեր Ճամփորդություն Սարդարապատի թանգարան
Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին: Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ. «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»: Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց: Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ: «Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին: Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ: «Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց: «Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»: Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց: Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար: «Աստղեր, հա ՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Փողոցե փողոց պոռաց ձկնորսը: Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին: Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին: «Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ
աստղեր կուտա ՞ս»: Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին: Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար: «Աստղեր, հա՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ: Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր: Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար»: «Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի »: «Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»: Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց: Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին: «Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած: Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ: «Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»: Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին: «Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»: Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ: «Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»: «Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»: Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ: Էհ, ի ՜նչ փոթորիկ… Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց: Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ… Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայ
Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին: Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ. «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»: Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց: Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ: «Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին: Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ: «Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց: «Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»: Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց: Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար: «Աստղեր, հա ՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Փողոցե փողոց պոռաց ձկնորսը: Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին: Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին: «Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ
աստղեր կուտա ՞ս»: Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին: Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար: «Աստղեր, հա՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ: Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր: Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար»: «Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի »: «Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»: Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց: Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին: «Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած: Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ: «Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»: Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին: «Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»: Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ: «Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»: «Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»: Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ: Էհ, ի ՜նչ փոթորիկ… Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց: Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ… Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան: Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ… Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին
լին հետ քար արձան գտան: Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ… Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին
1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած: Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով: Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր: Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում: Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց: Սկսեց հայերեն. -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է: -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում: -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը: -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից: -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին: — Ոչ, ես առա: — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս: -Տասը դոլար: -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞ դու տասը դոլարը փողոցից գտար: -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի: -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի: -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում: Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա: Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր: Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել: Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ: Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը: Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում: Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի: Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու: Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց. -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում: Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց: Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով: Ես նստեցի հյուրասենյակում ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ խանութի վաճառողուհին էր տվել: Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց. -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ էլ կա: Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը: -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն: -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»: -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում; -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը» դնեմ: -Դիր,- ասաց: Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին: Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից ավելի կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ հացն ու ջուրը և տունն ու հագուստը: Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ: Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու: Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից… Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»: Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր. -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:
Իմ զարմիկ Առաքը մեկուկես տարով փոքր էր ինձանից, կլորադեմ, թուխ, արտակարգ բարեկիրթ: Եվ դա շինծու չէր, բարեկրթությունը նրա մոտ նույնքան բնական էր, որքան ինձ մոտ անբարեկրթությունը: Դպրոցում, այնտեղ, ուր Առաքը հեշտությամբ դուրս էր գալիս ամենադժվարին դրությունից սիրալիր ժպիտի օգնությամբ, որը մերկացնում էր նրա վերևի նոսր ատամները և հալեցնում մեր ուսուցչուհի միսս Դաֆնիի քար սիրտը, ես հակառակը, հայտնվում էի ուղղակի դեպքերի կենտրոնում և աղմկալից եռանդով ապացուցում, որ մեղավոր է միսս Դաֆնին կամ մի ուրիշը, միայն ոչ ես, և պատրաստ էի հասնել նույնիսկ գերագույն դատարան, միայն թե ապացուցեմ իմ անմեղությունը:
Սովորաբար ինձ ճամփում էին տնօրենի մոտ: Երբեմն ես ծեծ էի ուտում մեր տնօրեն միստր Դերրինգրի հետ վեճի բռնվելու համար, որն, իբրև վիճաբանող, անպետքի մեկն էր: Հենց որ ես նրան դեմ էի անում պատին, նա իսկույն գոտին էր ձեռքն առնում: Առաքն այդպես չէր, նրա մտքով իսկ չէր անցնում պայքարել հանուն արդարության: Ոչ խելքով, ոչ աշխուժությամբ նա ինձ չէր հասնի, բայց սովորում էր ինձ հետ միևնույն դասարանում, չնայած մեկուկես տարով փոքր էր ինձանից: Այդ այնքան էլ վատ չէր լինի, եթե մենք հինգերորդ դասարանցի լինեինք: Ուսուցիչների հետ վեճերը ես սովորաբար շահում էի, բայց փոխանակ ուրախությամբ ինձանից ազատվելու, նրանք հրաժարվում էին վեցերորդ դասարան փոխադրել` երևի հուսալով վեճը երկրորդ տարեցուց շահել և այդպիսով հաշիվները մաքրել ինձ հետ: Ահա թե ինչու այնպես էր ստացվել, որ հինգերորդ դասարանում ամենատարիքավոր աշակերտը ես էի: Մի անգամ միսս Դաֆնին փորձեց ամբողջ աշխարհին ապացուցել, որ գրատախտակի վրա գրված ոտանավորի հեղինակը ես եմ: Ոտանավորի մեջ ասվում էր, որ միսս Դաֆնին սիրահարված է միստր Դերրինգրին և, որ նա սարսափելի սֆաթ ունի: Բայց ոտանավորի հեղինակը ոչ թե ես էի, այլ իմ զարմիկ Առաքը: Եթե ես ոտանավոր գրելու լինեի, կգրեի ավելի արժանավոր բաների և ոչ թե միսս Դաֆնիի մասին: Սակայն միսս Դաֆնին, առանց անունը տալու, բայց քանոնը ձեռքին կանգնեց իմ նստարանի մոտ ու ասաց. -Ես մտադիր եմ պարզել, թե ով է այդ խայտառակությունը կատարել, և կհասնեմ այն բանին, որ այդ տղան կպատժվի: — Տղան,- ասացի ես;- Իսկ ի՞նչ գիտեք, որ դա տղա է և ոչ թե աղջիկ: Միսս Դաֆնին քանոնը շրխկացրեց իմ աջ ձեռքի մատներին: Ես վեր թռա տեղիցս և ասացի. -Դուք իրավունք չունեք խփել իմ մատներին: Ես կգանգատվեմ: -Նստիր,- ասաց միսս Դաֆնին: Ես նստեցի: Նա բռնեց իմ աջ ականջից, որը վաղուց էր կորցրել իր ձևը, քանի որ միսս Դաֆնին և մյուս ուսուցիչները շարունակ քաշում էին: Ես նստեցի տեղս և կամացուկ, համարյա անլսելի ձայնով ասացի. -Դուք դեռ կլսեք իմ մասին; — Լեզուդ քեզ պահիր,- ասաց միսս Դաֆնին: Չնայած սարսափելի չարացած էի այդ բոլորից, բայց և այնպես լեզուս դուրս գցեցի ու բռնեցի մատներով: Ճապոնացի, մեքսիկացի, հայ, հույն, իտալացի, պորտուգալացի և սովորական ամերիկացի փոքրիկ տղաներն ու աղջիկները, որոնք ամեն անգամվա պես սպասում էին ներկայացման, սկսեցին քրքջալ: Միսս Դաֆնին քանոնը բարձրացրեց ու պատահաբար դիպավ իմ քթին; Դա խիստ վիրավորական էր, մանավանդ այն պատճառով, որ այն ժամանակ, ինչպես և հիմա, իմ քիթը հիմնավոր քիթ էր: Քանոնը դեմ չէր առնի փոքր քթին, և ես միսս Դաֆնիի շարժումն ընդունեցի իբրև նուրբ ակնարկ իմ քթի չափերի մասին: Ծեծված մատներով բռնեցի վիրավոր քիթս ու նորից վեր ցատկեցի; -Դուք ինքներդ ասացիք, որ լեզուս ինձ պահեմ,- ասացի ես և սկսեցի պնդել, որ ոչ մի վատ բան չեմ արել, ճշտությամբ կատարել եմ նրա հրամանը, ուստի անմեղ եմ և անտեղի ծեծ կերա: -Դե, դե, եռանդդ չափավորիր,-ասաց միսս Դաֆնին:- Ես այլևս չեմ ուզում տանել քո հիմարությունները: Քեզ կարգին պահիր: Ես ձեռքս իջեցրի քթիցս և սկսեցի ինձ կարգին պահել: Ես ժպտացի նրան այնպիսի մի ձևով, ասես կարմիր խնձոր էի մատուցում: Իմ հանդիսատեսները ծիծաղից ոռնում էին, իսկ միսս Դաֆնին քանոնը ցած գցեց, նետվեց դեպի ինձ, նստարանին դիպչելով` սայթաքեց ընկավ, վեր թռավ տեղից ու սկսեց հետապնդել ինձ սենյակով մեկ: «Էլի նույնը,-ասում էի ինքս ինձ` միսս Դաֆնիից ճողոպրելով մեկ ձախ, մեկ աջ:- Էլի հիմար պատմության մեջ ընկա, որն անպայման կվերջանա սպանությամբ, իսկ իմ զարմիկ Առաքը, որն այս ամենի մեղավորն է, ինքն իր համար նստել ու քթի տակ ծիծաղում է: Արդարություն չկա աշխարհում»: Երբ վերջապես միսս Դաֆնին բռնեց ինձ, ավելի ճիշտ , երբ ես թույլ տվեցի ինձ բռնել, որովհետև չէի ուզում ավելի մեծ պատիժ ստանալ միստր Դերրինգրից, իսկական տուրուդմփոց բարձրացավ: Միսս Դաֆնին փորձում էր աչքերս հանել, պոկել ականջներս, մատներս ու ձեռքերս, իսկ ես ջանում էի համոզել, որ նա պետք է որ մեղմ լինի, քնքուշ ու կանացի: Երբ նրա փուքը նստեց, ես վերադարձա իմ տեղը, և նորից խոսք բացվեց գլխավոր հանցագործության մասին. ո՞վ է գրատախտակի սիրային ոտանավորի հեղինակը: Միսս Դաֆնին կարգի գցեց մազերն ու շորերը, շունչը ետ բերեց, պահանջեց լռել և, մի քանի ակնթարթ լռությունից հետո, երբ լսելի էր պատի ժամացույցի թիկ-թակը, նորից խոսեց. -Ես բոլորին հերթով կհարցնեմ` դու՞ ես այդ խայտառակ ոտանավորը գրել գրատախտակին: Հուսով եմ, որ կլսեմ ճշմարտությունը: Եթե ստեք, միևնույն է, ես կգտնեմ հանցավորին, և նա ավելի խիստ կպատժվի: Նա սկսեց հերթով հարցնել բոլոր տղաներին ու աղջիկներին, թե արդյոք նրանք չե՞ն գրել այդ ոտանավորը, և, իհարկե, բոլորը պատասխանեցին, որ ոչ: Նա հարցրեց իմ զարմիկ Առաքին, ու սա էլ ասաց, որ ոչ: Հետո ինձ հարցրեց, ես էլ պատասխանեցի ոչ, և դա ճիշտ էր: — Գնա տնօրենի մոտ,- ասաց նա;- Ստախո՛ս: -Ես ոչ մի ոտանավոր չեմ գրել գրատախտակին,- ասացի ես:- Եվ բոլորովին էլ ստախոս չեմ: Միստր Դերրինգրը այնքան էլ հիացմունքով չդիմավորեց ինձ: Երկու րոպե հետո դասարանից հայտնվեց Սուզի Կոկոմոտոն` միսս Դաֆնիի զեկույցով, ուր նկարագրված էր իմ չարագործությունը: Եվ ոչ միայն նկարագրված, այլև մեջբերում էր արված: Միստր Դերրինգրը կարդաց զեկույցը, դեմքը ծռմռեց, ժպտաց, շրխկացրեց տաբատակալները, հազաց ու ասաց. -Ինչու՞ես գրել այս ոտանավորը: — Չեմ գրել,- ասացի ես: -Անշուշտ, դու կասես, որ չես գրել, բայց և այնպես ինչու ես արել այդ բանը; -Չեմ արել: -Մի՛ համառիր,- ասաց միստր Դերրինգրը:- Գիտես, որ չարժե այսպիսի գրգռիչ լուրեր տարածել: Ո՞րտեղից հնարեցիր, թե միսս Դաֆնին սիրահարված է ինձ: -Իսկ նա իսկապե՞ս սիրահարված է,- ասացի ես: -Դե, այստեղ այդպես է ասվում,- ասաց միստր Դերրիգրը:- Ինչի՞ց ես այդպիսի տպավորություն ստացել: Գուցե նկատե՞լ ես, որ նա ինձ է նայում հիացմունքով կամ մի ուրիշ կերպ: -Ես բոլորովին էլ չեմ նկատել, թե նա ինչ կերպ է նայում ձեզ,- ասացի ես:- Գուցե ինքնե՞րդ եք սիրահարվել նրան: -Սրա վրա մտածել է պետք,- ասաց միստր Դերրինգրը:-Ընդհանուր առմամբ ոտանավորը վատը չէ: Միայն թե մի բան… Դու իսկապե՞ս գտնում ես, որ միսս Դաֆնին տգեղ է; -Ոտանավորը ես չեմ գրել,- ասացի:- Ընդհանրապես ես այդպես չեմ գրում: -Ուզում ես ասել, թե գրատախտակին քո ձեռագիրը չէ՞ր: -Այո, բացի դրանից, ես այդպիսի ոտանավորներ չեմ գրում: -Բայց հո ընդհանրապես ոտանավորներ գրում ես: -Ընդհանրապես գրում եմ, միայն` ոչ դրա նման: -Այդպիսի լուրեր տարածել,-շարունակեց միստր Դերրինգրը:-Հուսով եմ` գիտես, թե դա ինչ է նշանակում: -Ես միայն մի բան գիտեմ,-ասացի,- այդ ոտանավորը ես չեմ գրել; -Ինչ վերաբերում է ինձ,- ասաց միստր Դերրինգրը,- ապա ես գտնում եմ, որ միսս Դաֆնին բնավ այնքան էլ տգեղ չէ: Ընդհակառակը, կարելի է ասել` հրապուրիչ է: -Դե, ուրեմն, հիանալի է,- ասացի ես: -Իմ ուզածը միայն այն է, որ ուրիշի մեղքերը ես չքավեմ: -Բայց և այնպես այս ոտանավորի հեղինակը կարող էիր դու լինել,- ասաց միստր Դերրինգրը: — Ո՛չ այդ ոտանավորի, -ասացի ես:- Ես կարող էի գրել միայն լավը: — Ի՞նչ ես հասկանում ասելով ` լավը,- հարցրեց միստր Դերրինգրը: — Սրանից գեղեցի՞կը: Թե՞ … վիրավորականը: — Իհարկե, գեղեցիկը, -ասացի ես:- Միայն ոչ ձեր միսս Դաֆնիի մասին: — Ահա թե ի՜նչ,-ասաց միստր Դերրինգրը: — Ես պատրաստ էի կասկածելու, թե արդյոք դու՞ ես այս ոտանավորի հեղինակը, բայց այժմ ինքդ համոզեցիր ինձ: Ոտանավորը դու ես գրել: Ուստի ես պետք է քեզ պատժեմ: Ես վեր թռա և սկսեցի վիճել: -Դուք ուզում եք ծեծել ինձ չարած բանի համար: Լա՜վ, դեռ կլսեք իմ մասին: Նա ծեծեց ինձ, և ամբողջ դպրոցում լսեցին իմ ձայնը: Ես կաղին տալով վերադարձա դասարան: Գրատախտակի վրայից ոտանավորը ջնջված էր: Ամեն ինչ այնպես էր, ինչպես հարկն է: Հանցավորն արժանի պատիժ էր ստացել, ոտանավորը ոչնչացված էր, հինգերորդ դասարանում կարգը` վերականգնված: Իմ զարմիկ Առաքը նստել էր սուսիկ- փուսիկ, զմայլված` Ալիս Բովարդի սև խոպոպներով: Հենց որ ընդմիջումն սկսվեց, ես նրան ցած գլորեցի ու հեծա վրան: -Քո պատճառով ես ծեծ կերա,- ասացի,- այնպես որ մեկ էլ դրա նման բաներ չգրես: Սակայն մյուս օրն առավոտյան գրատախտակի վրա հայտնվել էր մի նոր ոտանավոր` գրված, անշուշտ, իմ զարմիկ Առաքի ձեռքով և, անկասկած, նրա ոճով, իսկ միսս Դաֆնին նորից պատրաստվում էր մերկացնել և պատժել հանցագործին: Երբ ես դասարան մտա, տեսա ոտանավորն ու հասկացա, թե բանն ինչ է, խիստ վրդովվեցի: Առաքն արդեն չափ ու սահման անցել էր: Սկսեցի հայերեն հայհոյել նրան, բայց նա իրեն լրիվ խուլի տեղ էր դրել, ու միսս Դաֆնին էլ ենթադրեց, թե իմ խոսքը իրեն է վերաբերում: — Ահա թե ի՜նչ,- ասաց նա, -եթե ասելիք ունես, խոսիր բոլորին հասկանալի լեզվով; — Միայն մի բան ունեմ ասելու, որ այդ ոտանավորը ես չեմ գրել, ոչ էլ երեկվանը; Եթե նորից գլխացավանքի մեջ ընկնեմ ոտանավորի պատճառով, ինչ-որ մեկը դեռ կլսի իմ մասին: -Նստի՛ր,- ասաց միսս Դաֆնին: Ներկա-բացակայից հետո միսս Դաֆնին մի ամբողջ թերթ թուղթ գրոտեց` մտցնելով այնտեղ նոր ոտանավորը, և կարգադրեց ինձ ուղերձը տանել տնօրենին: -Ինչու՞ պիտի ես տանեմ,- ասացի ես: — Ես ոչ մի ոտանավոր չեմ գրել: -Արա` ինչ քեզ ասված է,- հրամայեց միսս Դաֆնին: Ես մոտեցա նրա սեղանին ու ձեռքս պարզեցի գրությունը վերցնելու: Միսս Դաֆնին քանոնով խփեց ձեռքիս: Ես ետ ցատկեցի ու գոռացի. -Ես ձեր սիրային նամակների փոստատարը չեմ: Իհարկե, չափն անցա: Միսս Դաֆնին այլևս չդիմացավ ու նետվեց իմ կողմը: Ես այնքան էի չարացած, որ դարձա ու նետվեցի Առաքի վրա: Նա ձևացավ անմեղ զոհ և ասես նույնիսկ չդիմադրեց, բայց այնքան ճարպիկն էր, որ բոլորովին անվնաս դուրս պրծավ, մինչդեռ ես ամբողջ հասակով փռվեցի հատակին: Հենց այդտեղ էլ միսս Դաֆնին վրա հասավ: Հաղթանակը նրանն էր: Երբ ես ներկայացա տնօրենին, երեսս ու ձեռքերս ամբողջովին ծածկված էին կապտուկներով ու ճանկռվածքներով, իսկ միսս Դաֆնիի սիրային նամակը ճմռթված էր ու տեղ-տեղ պատռված: -Ինչու՞ ես այսպես ուշացումով երևում,- ասաց միստր Դերրինգրը: — Դե, գրությունը տուր այստեղ: Տեսնենք` այս անգամ ինչ օյին ես սարքել: Նա վերցրեց գրությունը, հարթեց սեղանի վրա և սկսեցի ուշադիր կարդալ: Կարդաց մի քանի անգամ: Նա շատ գոհ էր, և, որքան կարող էի դատել, սիրահարված: Նա լայն ժպիտը դեմքին շրջվեց իմ կողմը և պատրաստվում էր հանդիմանություններ տեղալ իմ գլխին, որ ես միսս Դաֆնիին այլանդակ էի համարում: -Ոտանավորը ես չեմ գրել,- շտապով ասացի ես:- Երեկվանը` նույնպես: Ես ձեզանից ոչինչ չեմ ուզում, միայն թե քիչ ու միչ կրթություն: Որպեսզի ապրեմ և թույլ տամ` ուրիշներն էլ ապրեն: -Լավ, լավ,-ասաց միստր Դերրինգրը: Նա միանգամայն գոհ էր: -Եթե դուք սիրահարված եք նրան,- ասացի ես,- դա ձեր գործն է, իսկ ինձ հանգիստ թողեք: -Ըստ իս, այնուամենայնիվ, դու կարող էիր միսս Դաֆնիի արտաքինի մասին ավելի սիրալիր արտահայտվել,- ասաց միստր Դերրինգրը: — Եթե դու նրան տգեղ ես համարում, ուրիշները միգուցե գտնում են, որ այդպես չէ: Օ՜, այ թե զզվել էի այս ամենից. ինչ էլ որ ասես, ոչինչ չի ազդում: -Լավ,- ասացի:- Վաղը ես ավելի սիրալիր կլինեմ: -Այդ արդեն ավելի լավ է,- ասաց միստր Դերրինգրը: — Իսկ հիմա ես քեզ պիտի պատժեմ: Նա ձեռքը տարավ դեպի գրասեղանի ներքևի դարակը, ուր դրված էր լինում գոտին: -Այդ չեղավ,- ասացի:- Եթե դուք ինձ պատժեք, ես ավելի սիրալիր չեմ լինի:: — Հապա ի՞նչ անենք այսօրվա ոտանավորը,- ասաց միստր Դերրինգրը:- Դրա համար է, որ պիտի պատժեմ քեզ: Դե, իսկ վաղը կտեսնենք: -Ոչ, սըր,- ասացի:- Ոչ մի պատիժ: — Դե լավ,- ասաց միստր Դերրինգրը:- Միայն տես, հա, ավելի սիրալիր եղիր: — Կաշխատեմ,- ասացի ես:- Հիմա կարելի՞ է գնալ: -Այո,- ասաց նա:- Կարծում եմ` կարելի է: Ես դիմեցի դեպի ելքը: — Մի րոպե սպասիր,- ասաց միստր Դերրինգրը:- Եթե դու չբղավես, ամեն մեկը գլխի կընկնի, որ այստեղ գործը կարգին չէ: Ետ արի ու բղավիր ինչպես հարկն է, հետո գնա, խնդրեմ: -Բղավե՞մ,- ասացի:- Ինչպե՞ս կարող եմ բղավել, երբ ինձ ձեռք չեն տալիս: — Կարող ես,- ասաց միստր Դերրինգրը:- Պարզապես գոռա, իբրև թե ցավից: — Դժվար թե կարողանամ,- ասացի ես: — Ես գոտիով կխփեմ ահա այս աթոռին, իսկ դու գոռա,- ասաց միստր Դերրինգրը: -Տասը անգամ իրար ետևից: -Կարծում եք`կստացվի՞,- ասացի ես: -Իհարկե, կստացվի,- ասաց նա:- Դե, շուտ: Միստր Դերրինգրն սկսեց գոտիով հարվածել աթոռին, իսկ ես աշխատում էի գոռալ, ինչպես նախորդ օրը, բայց այնքան էլ բնական չէր ստացվում: Ձայնս ինչ-որ կեղծ էր դուրս գալիս: Մենք տարված էինք այդ արարողությամբ, երբ իր սեփական անձով առանձնասենյակ մտավ միսս Դաֆնին: Աղմուկի պատճառով մենք ուշացմամբ նկատեցինք նրան: Տասներորդ հարվածի վրա ես շուռ եկա դեպի միստր Դերրինգրը և ասացի,- կացեք, արդեն տասը լրացավ: Հենց այդտեղ էլ ես տեսա միսս Դաֆնիին: Նա կանգնել էր շշմած, բերանը բաց: — Մի քիչ էլ, տղաս,- ասաց միստր Դերրինգրը:- Որպեսզի հաշիվը լրիվ լինի: Ես չհասցրի նրան նախազգուշացնել, որ միսս Դաֆնին սենյակում է, և նա նորից սկսեց ձաղկել աթոռը, իսկ ես առաջվա պես գոռում էի: Սա արդեն պարզապես խենթություն էր: Միսս Դաֆնին հազաց, միստր Դերրինգրը շուռ եկավ ու նկատեց նրան` իր սիրեցյալին: Միսս Դաֆնին լուռ էր: Նրա լեզուն կապ էր ընկել: Միստր Դերրինգրը ժպտաց: Նա խիստ շփոթված էր և սկսեց աննպատակ թափահարել գոտին: -Պատժում եմ տղային,- ասաց նա: -Հասկանալի է,- ասաց միսս Դաֆնին: Բայց դա բնավ էլ հասկանալի չէր նրան: -Ես չեմ կարող անպատկառներին հանդուրժել մեր դպրոցում,- ասաց միստր Դերրինգրը: Նա խենթորեն սիրահարված էր միսս Դաֆնիին: Գոտին թափահարելով` նա ճիգ էր գործադրում թեկուզ որևէ կերպ իրեն բարձրացնել սիրեցյալի աչքում: Սակայն միսս Դաֆնին բոլորովին չգնահատեց այդ ձևի պատիժը, երբ տղայի փոխարեն ձաղկում են աթոռը, իսկ այդ միջոցին տղան գոռում է: Նշանակում է` նրանք երկուսով էլ` և՛ տղամարդը, և՛ տղան, պարզապես ծաղրուծանակում են արդարությունն էլ, անձնվեր սերն էլ: Նա խիստ թունավոր մի հայացք նետեց տնօրենի վրա: -Օ՜,-ասաց միստր Դերրինգրը,- ուզում եք ասել, թե ես թակում էի աթոռը: Բա՜յց մենք միայն փորձում էինք: Ճի՞շտ է, տղաս: -Ոչ, ճիշտ չէ,-ասացի ես: Միսս Դաֆնին գազազած շուռ եկավ ու անհետացավ, իսկ միստր Դերրինգրը նստեց աթոռին: -Տես, թե ինչ արիր,- ասաց նա: -Հապա ո՜նց,- ասացի ես,- եթե դուք մտադիր եք նրա հետ սիրաբանել` խնդրեմ, բայց ինձ մի խառնեք այդ գործին: -Է՛հ,- ասաց միստր Դերրինգրը,- ինչ-որ է… Նա ընկճված էր ու տխուր: -Լավ,- ասաց նա,- գնա դասարան: — Միայն ուզում եմ` իմանաք, որ այդ ոտանավորները ես չեմ գրել,- ասացի ես: -Դա ինչ նշանակություն ունի,- ասաց միստր Դերրինգրը: -Կարծում էի`թերևս ձեզ կհետաքրքրեր: — Միևնույն է, շատ ուշ է,- ասաց նա:- Այժմ այլևս նա ինձանով չի հիանա: — Իսկ ինչու՞ դուք ինքներդ ոտանավոր չգրեք նրան,- ասացի ես: -Ես ոտանավոր գրել չգիտեմ,- ասաց միստր Դերրինգրը: — Այդ դեպքում փորձեցեք մի ուրիշ ձևով,- ասացի: Երբ դասարան վերադարձա, միսս Դաֆնին խիստ քաղաքավարի էր ինձ հետ: Ես էլ` նրա հետ: Նա գիտեր, որ ես ամեն ինչ գիտեմ և հասկանում էր, որ ինձ հետ կատակ անել չի կարելի. չէ որ ես կարող էի խափանել նրա սիրախաղը, կամ այնպես անել, որ ամուսնանար տնօրենի հետ: Ահա թե ինչու նա խիստ բարեհաճ էր իմ նկատմամբ: Երկու շաբաթ անց պարապմունքները վերջացան, իսկ արձակուրդներից հետո միսս Դաֆնին այլևս չերևաց մեր դպրոցում: Կամ այն է` միստր Դերրինգրը ոտանավորներ չէր գրել նրան, իսկ եթե գրել էր, ապա վատերը, կամ այն է` չէր ասել, որ սիրում է նրան, իսկ եթե ասել էր, ապա միսս Դաֆնին անտարբեր էր գտնվել, կամ թերևս միստր Դերրինգրը առաջարկություն էր արել, իսկ նա մերժել էր, որովհետև ես ամեն ինչ գիտեի, և ապա տեղափոխվել էր մի ուրիշ դպրոց, որպեսզի բուժեր իր խորտակված սիրտը: Դրա նման մի բան:
Եվրոպացիք եկեր էին վայրենիներու աշխարհը, ագարակներ էին շիներ և իրենց քովը կծառայեցնեին սևամորթ տեղացիներ: Ագարակատեր մը զամբյուղ մը նարինջ կուզեր նվեր ղրկել իր մեկ բարեկամին, որ կապրեր հեռավոր կալված մը. նարինջները նամակի մը հետ կուտա սևամորթի, որ տանի; Ճամփան վայրենին չի դիմանար ու նարինջներուն քանի մը հատը կուտե: Կալվածատերը զամբյուղը կստանա թե չէ, նամակը կկարդա ու կհամրե նարինջները: -Հինգ հատը պակաս է. ճամփան կերեր ես,- կըսե խիստ կերպով բերող սևամորթին: -Ինչպե՞ս իմացար,- կհարցնե վայրենին ապշած: - Ա՜յ, այս թուղթը կըսե: - Այդ ճերմակ բա՞նը: Վայրենին իսկույն կխլե նամակը, կմոտեցնե ականջին, քիչ մը կսպասե ու տարակուսանքով կնետե գետին: -Հապա ինծի ոչինչ չըսեր: Քանի մը ամիս անց տերը նորեն կհանձնե անոր քանի մը շիշ գինի ու նամակ մը, որ կրկին տանի իր բարեկամին: Ճամփան վայրենին կուզե անպատճառ գինիին համը տեսնել, բայց կվախնա ձեռքը բռնած «ճերմակեն», վա՜յ թե նորեն իմաց տա: Հանկարծ կցատկե. հնարքը գտեր էր; Ամայի տեղ մը հասնելուն պես, կհանե նամակը, կդնե մեծ քարի մը տակ. վրան կլեցնե չորցած տերևներ, որ չըլլայ թե հանկարծ նամակը ծակե մը դուրս նայի, իսկ ինքը հոնկէ բավական կհեռանա, թուփի մը տակ վար կդնե իր բեռը, կբանա շիշերեն մեկը ու փառավոր անուշ կընե: Քունն ալ կառնե, կցատկե ոտքի, կվերցնե զամբյուղը, կհանե նամակը քարին ու տերևներուն խորեն և կշարունակե ճամփան` շիտակ իր տիրոջ բարեկամին ստացվածքը: «Դե, հիմա թող ըսե, տեսնեմ ինչ պիտի ըսե»,- կմտածե ինքնիրեն ու քթին տակեն կխնդա: Տեղ հասնելուն պես` պարոնը կկարդա նամակը, կհամրե շիշերը ու բարկացած կպոռա սևամորթի երեսին. -Ճերմակ գինիեն շիշ մը խմեր ես նորեն, գո՜ղ անպիտան: Վայրենին կլսե թե չէ, կձգե ու կփախչի, ու այն օրեն սարսափահար կպատմե իր ցեղակիցներուն, թե ինչպես ճերմակամորթները կաշիի նման ճերմակ բան մը ունին, որ ամեն բան կտեսնե, ամեն բան կլսե, ամեն բան կիմանա ու կպատմե ճերմակամորթներուն, բայց սևամորթներուն ոչինչ չըսեր:
Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին: Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:
Հայկական Ամանորից: Հացը` ամանորյա խորհրդանիշ: Ամանորյա հայկական մաղթանքներ: Հին հայերի Նոր տարին` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր: Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները: Նոր տարին աշխարհի երկրներում: Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;
Ամանորը մեր ընտանիքում Սովորողը պատմում է, ներկայացնում տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում: Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:
Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ: Վեճ հարուցող-վիճող մարդ հյուրին մեծարող-հյուրասեր աղջիկ միշտ բխող-մշտաբուխ հրաբուխ սիրտ կեղեքող-սրտակեղեք գիրք լուրջ մտածող-լրջամիտ տղա բույնն ավերված- ավերակ շենք աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ ազգ նոր տնկված-նորատունկ բույս զարդերով նախշված-նախշազարդ զգեստ երկնքի մեջ մխրճված-երկնամուխ արև
Լրացնել հետևյալ առածների ածականներըդրանք ընտրելով տրվածներից: Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե: Լեզու կա անուշ է, լեզու կա լեղի: Արդար յուղը ջրի տակ չի մնա: Սպիտակ փողը սև օրվա համար է: Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում: Անպտուղ ծառին քար գցող չի լինի: Հեռավոր սուրբը զորավոր կլինի: Ծանր քարը իր տեղում կմնա: Լավ աղջիկը յոթ տղա արժե: Շիտակ խոսքը հանաքով կասեն: Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ: Պաղ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները: Ջահել աչքով աղջիկ առ, ահելի աչքովձի: Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր: Ծամը երկար, խելքըկարճ: Թոկի երկարն է լավ , խոսքիկարճ: Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելքով չկարողացան հանել: Խոսքը մեծին, ջուրը փոքրին: Փորձված թանը անփորձ մածունից լավ է: Սև սիրտ, սպիտակ ատամ: Մինչև հաստը բարակի հոգին դուրս կգա: Թանկից էժան չկա:
Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,_, 318: 158 5․Օպերատրը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։ Լուծում 1) 45:3=15 2)160:8=20 3)6×20=120 4)120:15=8 Պատ․՝ 8 ժ
ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։ բաժանելին և բաժանարարը միա ժամանակ պետք է լինեն դրական ու բացասական։
բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։ Դրական ու բացասական
7.Վեց երեխա հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով։ Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում եղավ: Լուծում 6:3=2 Պատ․՝ 2
Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակականևհարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ երկինք, տաք օր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ մեծ տուն, խոշոր քաղաք։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։
Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի, այրի, համր, խուլ, որբ և այլն։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթեդուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ, :
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելիբրդե (վերարկու), ավելիլեռնային (լճակ) և այլն:
Ըստ կազմության՝ ածականները լինում են՝
պարզ՝ լայն, խոր, թանձր
բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։
Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Նախածանցներ ամենա-ամենալավ, ամենաշատ ան-անամոթ, անալի ապ-ապարձյուն, ապերախտ դժ-դժվար, դժգոհ չ-չտես, չկամ տ-տհաս, տգեղ Վերջածանցներ