Այսօր մեր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր։
Առաջին ժամը տեխնոլոգիա էր։ Մենք իմացանք, թե ինչի մեջ ենհնում աղը կամ բրինձը պահել։ Տարրան կավով է պատրաստած։ Այն հղի կնոջ կերպարանքով է եղել, փորի մասում անցքով, որի մեջ էլ լցված է եղել աղը։
Երկրորդ ժամին զբաղվեցինք ընտրության գործունեությամբ։
Ես ու Դավիթն ընտրել ենք Կինո-Ֆոտո։ Ընկեր Սուսաննաի հետ գնացինք նկարահանումների երկաթուղու մոտ։ Շատ հետաքրքիր էր լուսա նկարներ նկարեցինք մի պահ ես ու Դավիթը հասկացանք, որ հայտնվել ենք անծանոթ վայրում։
Մենք չէինք նկատել գնացքի մոտենալը։
Գնացքավարը երևի հասկացավ դա ու ազդանշան արձակեց։ Մենք հանկարծակի եկանք փոքր-ինչ վախեցանք։ Ընկեր Սուսանը նկատեց մեզ ու կանչեց։ Միասին վերարդարձանք դպրոց։
Վերջին ժամին մի խաղ խաղացինք, որը ինձ հետաքրքիր չէր։ Երբ խաղը պրծավ սաղս գնացինք տուն 🏠
Месяц: Январь 2022
Իմ առաջին օրը ճամբարում
Վերջապես եկանք դպրոց: Շատ էինք կարոտել իրար։ Առաջին ժամին շփվեցինք, պատմեցինք, թե ինչպես, որտեղ ենք անցկացրել տոները, նաեւ որոշեցինք, թե ուր ենք ճանփորդելու ճամբարի ընթացքում։
Երկրորդ ժամին գնացինք տեխնալոգայի, ես նկարեցի շուն 🐶։ Ես ու Դավիթը նկարում էինք’ ականջակալներով երգեր լսելով, ու չնկատեցինք, թե ինչպես դասարանից բոլորը դուրս եկան, իսկ ես ու Դավիթը մնացել էինք։ Ընկեր Թագուհին ասաց, որ մեր դասարանի բոլոր երեխաները գնացել են, իսկ մենք չենք նկատել։ Ես ու Դավիթը հասկացանք, որ մյուս դասն է արդեն սկսվում, իսկ մենք ուշանում ենք։ Բարեբախտաբար մենք չուշացանք հաջորդ դասից։ Ընկեր Նունեի հետ որոշում էինք, թե ինչ ուտեստ պատրաստենք ձմեռային ճամբարի շրջանակներում։ Մեծամասնության համաձայնությամբ առաջինը թխելու ենք պիցցա, այնուհետեւ չինական խոհանոցի սուշի։ Մենք իմացանք, որ սուշին բավական վտանգավոր ուտեստ է, քանի որ պատրաստվում է հում ձկով։
Չորրորդ ժամին ես ու Դավիթը հեծանիվ վարեցինք ձյան մեջ։ Մենք առաջին անգամ էինք ձյան մեջ հեծանիվ վարում։ Շատ հետաքրքիր էր, հաճելի ու ոգեւորիչ։
Հետո նետաձգության գնացինք, սակայն երեխաների ցանկությամբ խաղացինք գնդակով։
Ձմեռային ճամբարի մեր առաջին օրը շատ հետաքրքիր անցավ։ Մենք պիտի աշխատենք, որ մնացած օրերն էլ անցնեն հետաքրքիր, ստեղծագործական ու անմոռանալի։
