Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին :
Այդ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Հյուրաքանչյուր անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն անցորդի վրա:
Մահը բոլորին հաշտեցրել էր նրա հետ, ամենքը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա մի բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից մի քանիսն արդեն դուրս էին եկել պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս անծանոթ երիտասարդին, քչփչում միմյանց հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը մեկմեկու համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում մեկմեկով:
4. Բառաշարքում նշել թվականները:
Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ․, եռյակ, երեք հարյուր․, երեքական․, քսանմեկերորդ․, հնգապատիկ, առաջին․, հազարավոր, վեց-վեց․, մեկ հինգերերդ․, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն․, քառակողմ, երեք հարյուրերորդական․։
