Ժամկետը` մարտի10- 14-ը:
Նպատակը` Կարդալ Չարենց, ճանաչել, ուսումնասիրել նրա գործունեությունը, բացահայտել, վերլուծել:
Բովանդակությունը
Անպայման կարդալ Ռեգինա Ղազարյան. «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքույկը, որը պատմում է Չարենցի կյանքի մի կարևոր շրջանի մասին:
Կարդալ նաև Չարենցի ավագ դստեր`Արփենիկ Չարենցի հուշերից:
Կարդալ Չարենցի բանաստեղծությունները, վերլուծել, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Բերանացի սովորել տրված բանաստեղծությունները:
Չարենցը արվեստում. գտնել չարենցյան թեմայով կտավներ, երգեր Չարենցի բառերով
Նախատեսվում է
ճամփորդություններ Չարենցի կամ Արարատի կամար:
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ և լուսաբանում ենթակայքում, կայքում:
