Рубрика: Без рубрики

Մակբայ

Մակբայները դրվում են բայի կողքին և որպես կանոն չեն հոլովվում:

Տեղի մակբայ: – Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղիցգյուղ, քաղաքիցքաղաք, երկրիցերկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: – Ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։ Նախադասության կազմում մակբայները կատարում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի պարագաների շարահյուսական պաշտոններ։

Оставьте комментарий