Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

1.Ընտրել հունական աստվածներից մեկին, կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:

Արտեմիս[2]  հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաև  Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը):

Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։
Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամենոնի դուստր Իփիգենային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։

2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

ներկայացնել  «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/,

Հիսուսի Քրիստոսի արձանը

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Նիագարայի ջրվեժ

Նիագարայի ջրվեժը, ջրվեժ ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող շքեղ ջրվեժի անունը, հավանաբար, վերցվում է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»։ Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար։ Կոզլա կղզին ջրվեժը բաժանում է կանադական մասի և նրանից մի քիչ փոքր՝ ամերիկյան մասի։ Ջրվեժը ձգում է զբոսաշրջիկներին և սուր զգացողությունների սիրահարներին։ 1859 թվականին ճոպանագնաց Շառլ Բլոնդենին հաջողվեց անցնել նրա միջով։ Մի քանի հոգու էլ հաջողվել է հատուկ հանդերձանքով սուզվել ջրվեժի մեջ և կենդանի մնալ։ Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։

Սասունցի Դավթի արձանը

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սևանա լիճը

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեյ

Կոլիզեյը հին Հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունների զորքերը։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 մարզադաշտ և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

Ըստ ինձ առաջին հրաշալիքը դա Մխիթար Սեբաստացու արձանն է։ Երկրորդը Մայմարա սրահն է: Երրորդը ուսուցչուհիներն են և ուսուցիչները: Չորորդը ֆուտբոլի դաշտն է: Հինգերորդը մարզվելու տեղը։ Վեցերորդն դա մեր ընկերներն են: Յոթերորդը դա մեր դպրոց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն է։

Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացի

Առաջադրանք 1

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին թագավորել է Ք. ա. 324-336 թթ և այդ կարճ ժամանակա հատվածում հասցրել գրավել Փոքր Ասյա, Փյունիկիան, Եգիպտոս և Ասորիքը:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդր Մակեդոնացու մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում էլ նրա ստեղծած մեծ կայսրությունը տրոհվում է նոր խոշոր հելլենիստական պետությունների`Սելևկյան տերության, Եգիպտոսի, Մակեդոնիայի, Պերգ:

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենիստական բառացի նշանակում է հունականություն: Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած գերտերությունում տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում:
Հլլենիստական մշակութային կենտրոններ ստեղծվեցին,որի նպատակն էր միավորել հպատակ ժողովուրդներին: Այդ կենտրոններից էին Ալեքսանդրիան, Պերգոմոնը, Անտիոքը: Ալեքսանդրիան Ք. ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել մշակութային կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը (մուսաների տաճարը): Այստեղ հրավիրվեցին ժամանակի լավագույն մաթեմաթիկոսների, պատմագիրների, աշխարհագրագետների, իմաստունների ու բանաստեղծների: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդիայի գնադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր պապիրուս:
Հելլենիստական մշակույթի նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը շուրջ 120 մետր բարձրույամբ մի աշտարակ, որի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը` ապահովելով անվտանգ նավարկություն:

Ք. ա. III դարի վերջի Պերգամոնում հիմնվեցին ակադեմիա և գրադարան350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ ` մագաղաթ:

Անտիոքում ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարնակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:
Անտիոքը յուրահատուկ էր իր ճարտարապետական տեսքով և նմանը չուներ ողջ հելլինիստական աշխարհում

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:Ք. ա. 336թ. գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին և թագավորեց մինչև 323 թ.:


Ք. ա. 334թ. երիտասարդ արքան 40-հազար բանակով մուտք գործեց Փոքր Ասյա: Սկսվեց նրա նշանավոր Արևելյան արշավանքը, որը տեվեց շուրջ 10 տարի` մինչև Ք. ա. 325թ.:

Ք. ա. 331 թ. Հյուսիսային Միջագետքում` Գավգամելա վայրում, տեղի ունեցավ Արևելյան արշավանքի գլխավոր ճակատամարտը:

Ք. ա. 325թ. արքան վերադարձավ Բաբելոնը, որը դարձել էր իր մայրաքաղաքը:

Ալեքսանդր Մակեդնացին մահացավ Ք. ա. 323թ. 33 տարեկանում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , էջ 91-101,

Տեսանյութեր/ Ալեքսանդր Մակեդոնացու մասին տեսանյութերը դիտելուց հետո , պատրաստել 3-7 րոպեանոց սեփական տեսանյութը ;/

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

Краткая История Александра Македонского

Как Александр Македонский захватил весь мир?

Рубрика: Պատմություն

Նախագծի անվանումը- «Քանդակագործն ու իր խոսուն քանդակը»

Նկարագրել՝ինչ է քանդակագործությունը:

Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին

Ընտրել մեկ խորագիր, կատարել փոքրիկ ուսումնասիրություն, հիմնավորել ընտրությունը, նկարագրել դարաշրջանը, ներառել ծնողներին, ներկայացնել տեսաֆիլմի տեսքով,պատմել բլոգում:

Ես ընտրելեմ Միկիլանջելոին դուք նույնիսկ հարցնում եք, այս մարդը լեգենդ է քանի որ ես իր մասին համարյա ոչինչ չգիտեմ այս նյութի ընդացքում մենք բոլորս կպարզենք:

Միքելանջելո Բուոնարոտին Վերածննդի դարաշրջանի ճանաչված հանճարն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել համաշխարհային մշակույթի գանձարանում ։

1475 թվականի մարտի 6-ին Բուոնարոտի Սիմոնիի ընտանիքում ծնվել է երկրորդ երեխան, որին անվանել են Միքելանջելո ։ Տղայի հայրը իտալական Կարպեզե քաղաքի քաղաքապետ էր 7 ազնիվ տոհմի զավակ էր: Միքելանջելոյի պապն ու նախապապը համարվում էին հաջողակ բանկիրներ, բայց ծնողներն աղքատ էին ապրում։ Քաղաքապետի կարգավիճակը հոր համար մեծ գումար չէր բերում, բայց մեկ այլ աշխատանք (ֆիզիկական) նա համարում էր նվաստացուցիչ ։ Որդու ծնվելուց մեկ ամիս անց Լոդովիկո դի Լիոնարդոյի ՝ քաղաքապետի պաշտոնում ծառայության ժամկետը մոտեցավ ավարտին ։ Եվ ընտանիքը տեղափոխվեц է Ֆլորենցիայում գտնվող տոհմական կալվածք։ Երեխայի մայրը ՝ Ֆրանչեսկան, շատ հաճախակի էր հիվանդաում, իսկ հղի լինելով ՝ ընկել է ձիուց, այդ պատճառով չի կարողացել ինքնուրույն կերակրել երեխային ։ Փոքրիկ Միկեն հանձնել են կերակրողին, և նրա կյանքի առաջին տարիները անցել են կամենոտեսի ընտանիքում ։ Փոքրիկը վաղ մանկությունից խաղում էր քարերով ու դոլոտով էր խաղում ։ Երբ տղան մեծանալով, հաճախ ասում էր, որ իր տաղանդով պարտական է խորթ մոր կաթին։Մոր մահը շատ մեծ հետք թողեց երեխայի հոգեբանության վրա: 13 տարեկանում միկելանջելոն պնդեց որ չի շարունակելու ընտանեկան ֆինանսային բիզնեսին այս զբաղվելու է արվեստով, այսպիսով 1488 թվականին դեռահասը դառնում է Հիրլանդայո եղբայրների աշակերտ, որոնք նրան ուղություն են ցույց տալիս որմնանկարների ստեղծման արվեստին և այլն:  (Ghirlandaio) <<Գիրլանդայո>> արվեստանոցում անցկացրել է մեկ տարի, որից հետո նա գնում է ուսումնասիրել քանդակներ է  <<Մեդիչի>>(Medici) այգիներում, որտեղ  երիտասարդ տղայի տաղանդով հետաքրքրված էր Իտալիայի իշխան   Լորենզո Հոյակապը. Այժմ Միքելանջելոյի կենսագրությունը համալրվեց երիտասարդ Մեդիչիների հետ ծանոթությամբ, որոնք հետո դարձան հռոմեական պապեր: Աշխատելով Սան Մարկո այգիներում ՝ երիտասարդ քանդակագործը Նիկո Բիչելինիից (եկեղեցու վանահայր) թույլտվություն է ստանում ուսումնասիրել մարդկային դիակները։ Ի երախտագիտություն ՝ նա խաչելություն նվիրեց եկեղեցու սպասավորին ՝ Քրիստոսի դեմքով։ Ուսումնասիրելով մահացած մարմինների կմախքներն ու մկանները ՝ Միքելանջելոն մանրակրկիտ ծանոթանում է մարդու մարմնի կառուցվածքին, բայց քայքայում է սեփական առողջությունը:

16 տարեկանում պատանին ստեղծում է երկու առաջին ռելիեֆային քանդակներ ՝ “Մադոննան աստիճանների մոտ” և “Կենտավրի ճակատամարտը” ։ Այս առաջին հարթաքանդակները, որոնք դուրս են եկել նրա ձեռքից, ապացուցում են, որ երիտասարդ վարպետն օժտված է արտասովոր պարգևով, և նրան փայլուն ապագա է սպասվում ։

26 տարեկանում Միկեն ձեռնամուխ է եղել աներևակայելի դժվարին աշխատանքի ՝ փչացած մարմարի 5 մետրանոց քարից արձանի փորագրման աշխատանքներին ։ Նրա ժամանակակիցներից մեկը, հետաքրքիր ոչինչ չստեղծելով, պարզապես քար է նետել։ Ավելի շատ վարպետներից ոչ մեկը պատրաստ չէր ազնվացնել խեղված մարմարը ։ Միայն Միքելանջելոն չէր վախենում դժվարություններից և երեք տարի անց աշխարհին ցույց տվեց Դավթի վեհ արձանը ։ Այս գլուխգործոցը ունի անհավատալի ներդաշնակություն ձևավորում, լցված էներգիայով  և ներքին ուժով. Քանդակագործը կարողացել է կյանքը ներարկել մարմարի սառը կտորի մեջ ։

Նրանք , ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ, ստեղծել իրենց աշխատանքների վիրտուալ թանգարանները: