Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացի

Առաջադրանք 1

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին թագավորել է Ք. ա. 324-336 թթ և այդ կարճ ժամանակա հատվածում հասցրել գրավել Փոքր Ասյա, Փյունիկիան, Եգիպտոս և Ասորիքը:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդր Մակեդոնացու մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում էլ նրա ստեղծած մեծ կայսրությունը տրոհվում է նոր խոշոր հելլենիստական պետությունների`Սելևկյան տերության, Եգիպտոսի, Մակեդոնիայի, Պերգ:

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենիստական բառացի նշանակում է հունականություն: Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած գերտերությունում տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում:
Հլլենիստական մշակութային կենտրոններ ստեղծվեցին,որի նպատակն էր միավորել հպատակ ժողովուրդներին: Այդ կենտրոններից էին Ալեքսանդրիան, Պերգոմոնը, Անտիոքը: Ալեքսանդրիան Ք. ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել մշակութային կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը (մուսաների տաճարը): Այստեղ հրավիրվեցին ժամանակի լավագույն մաթեմաթիկոսների, պատմագիրների, աշխարհագրագետների, իմաստունների ու բանաստեղծների: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդիայի գնադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր պապիրուս:
Հելլենիստական մշակույթի նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը շուրջ 120 մետր բարձրույամբ մի աշտարակ, որի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը` ապահովելով անվտանգ նավարկություն:

Ք. ա. III դարի վերջի Պերգամոնում հիմնվեցին ակադեմիա և գրադարան350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ ` մագաղաթ:

Անտիոքում ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարնակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:
Անտիոքը յուրահատուկ էր իր ճարտարապետական տեսքով և նմանը չուներ ողջ հելլինիստական աշխարհում

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:Ք. ա. 336թ. գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին և թագավորեց մինչև 323 թ.:


Ք. ա. 334թ. երիտասարդ արքան 40-հազար բանակով մուտք գործեց Փոքր Ասյա: Սկսվեց նրա նշանավոր Արևելյան արշավանքը, որը տեվեց շուրջ 10 տարի` մինչև Ք. ա. 325թ.:

Ք. ա. 331 թ. Հյուսիսային Միջագետքում` Գավգամելա վայրում, տեղի ունեցավ Արևելյան արշավանքի գլխավոր ճակատամարտը:

Ք. ա. 325թ. արքան վերադարձավ Բաբելոնը, որը դարձել էր իր մայրաքաղաքը:

Ալեքսանդր Մակեդնացին մահացավ Ք. ա. 323թ. 33 տարեկանում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , էջ 91-101,

Տեսանյութեր/ Ալեքսանդր Մակեդոնացու մասին տեսանյութերը դիտելուց հետո , պատրաստել 3-7 րոպեանոց սեփական տեսանյութը ;/

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

Краткая История Александра Македонского

Как Александр Македонский захватил весь мир?

Оставьте комментарий