ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
ՏՈՆԱԾԱՌ
Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:— Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.— Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:— Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված: Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:— Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:— Աբով,- ասացիր:— Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:— Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր: Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
Месяц: Март 2022
Մաթեմատիկ
10.03.2022թ
1. Մեկ սպիտակև մեկ սև խոզերի կշիռը միասին 320 կիլոգրամ է:Սև խոզը 32 կիլոգրամով ծանր
է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
Լուծում
320-32=288
288:2=144
144+32=176
144 սպիտակ
176 սև
2.Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղաև 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ անց պարախմբում
տղաների և աղջիկների թիվը կլինի նույնը:
6 շաբաթում
3.Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի:Հավերի ոտքերի քանակը հավասար
է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:
Լուծում
30×4=120
120:2=60
Պատ.`60
4.Բաբկենը մտքում պահեց մի թիվ, բաժանեց այն 7-ի, ստացվածին գումարեց 7 և վերջապես ստացված արդյունքը
բազմապատկեց 7-ով։ Այդպես նա ստացավ 777։ Ո՞ր թիվն էր մտապահել Բաբկենը:
Լուծում
(*:7+7)x7=777
*:7+7=777:7
*:7+7=111
*:7=111-7
*:7=104
*=104×7
*=728
Պատ.`728
5.Վիկտորի ընկերներից յուրաքանչյուրը գումարեց իր ծննդյան օրվա թիվը և ամիսը՝ արդյունքում ստանալով 35։ Նրանց բոլորի ծննդյան օրերը տարբեր են։ Առավելագույնը քանի՞ ընկեր կարող է ունենալ Վիկտորը։
35=30+5
35=29+6
35=28+7
35=27+8
35=26+9
35=25+10
35=24+11
35=23+12
8 ընկեր
Essay on My Mother
My mother is an ordinary woman she is my superhero. In every step of my, she supported and encouraged me. Whether day or night she was always there for me no matter what the condition is. Furthermore, her every work, persistence, devotion, dedication, conduct is an inspiration for me. In this essay on my mother, I am going to talk about my mother and why she is so special to me.
WHY I LOVE MY MOTHER SO MUCH?
I love her not because she is my mother and we should respect our elders. I respect her because she has taken care of me when I was not able to speak. At that time, she has taken care of all my needs when I wasn’t able to speak.
Additionally, she taught me how to walk, speak, and take care of myself. Similarly, every bigger step that I have taken in my life is all because of my mother. Because, if she hasn’t taught me how to take small steps then I won’t be able to take these bigger step.
Write about your Mother 300+ Words
My mother is my everything, she is my treasure, she is my sun. I cannot imagine my life without her. She is the most beautiful, wonderful, careful and kindest woman in the world. She is my best friend. She supports me in all my beginnings. She is the one who has taught me to walk, to speak, to write, to draw and many other things.
My mother likes to travel very much. When I grow up I will send my parents on a round-the-world trip. She is a friendly and warm person, she has many friends, she likes to receive guests. She is a very good cook, she bakes tasty cakes. My mom is super. I ADORE HER.
1.Գտե՛ք արտահայտության արժեքը. |a| + |b|, եթե a = –1, b = 3,
|-1|+|3|=4
2.Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը:
10-999=-989
3.Երկու վարպետներ, աշխատելով առանձին, կարող են կատարել նույն աշխատանքը համապատասխանաբար 10 և 12 օրում։
Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։
1/10+1/12=11/60
Պատ.`11/60
4.Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2 /5 մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։
90:2×5=225
Պատ.`225
5.Գտնել ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է 420
2567
6x7x5x2
6.Գտնել 39-ից փոքր երկնիշ զույգ թվերի գումարը:
10+12+14+16+18+20+22+24+26+28+30+32+34+36+38=360
Եղնիկը: Ավ. Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր (հանդի) անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:- Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին (ոսկեգեղմ) անտառները:
«Այդ մի մատաղ ու (խարտյաշ) եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու (անդուլ) շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
__Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
__Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
__Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
__Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
__Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
__Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
__Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
__Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
__Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Հարցեր և առաջադրանքներ:
- Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:
Անտառը դարավոր էր, ղողանջուն էր, կաղնիներով ու վայրի ընկուզենիներով լի էին: Անտառը հուժկու շառաչում էր:
բ) Կա՞ հակասություն պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:
Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Ոչ, իմ մոտ ոչ մի հակասություն չկա, չէ, որ եղնիկն էլ է մարդու նման մտածում և նա էլ էր ուզում իր ընտանիքի մոտ գնալ։
2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
Հանդ-դաշտ
ոսկեգեղմ-Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի
խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով
անդուլ-անդադար
հուժկու-ուժեղ
շառաչ-շառաչյուն
ուշագրավ-հետաքրքիր
Իմ երազանքի մասին
Ամեն մեկն ել ունի իր երազանքը, իսկ ես կպատմեմ իմ երազանքների մասին․․․
Հիմա ես կպատմեմ իմ երազանքի մասին: Ուզում եմ, որ ես լավ մարդ դառնամ: Իմ երազանքն է, որ ես դառնամ հայտնի լուսանկարիչ բնությունը, կենդանիներին մարդկանց ցույց տամ աշխարհին թե ինչ սիրուն է այն: Ուզում եմ խաղաղություն լինի Հայաստանում և այլ երկիրներում, ուզում եմ համաշխարություն լինի և ամենա կարևորը մարդիկ իրար հարգեն, լսեն, հասկանան իրար:
Կարծում եմ, որ իմ երազանքները կկատարվեն․
Մայրենի
Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:
Բարկությունից կամաց-կամաց գունատ էր դառնում:
Գունատվել
Տերևներն արդեն դեղին էին դարձել:
դեղնել են
Հայացքն ավելի ջերմ էր դարձել
ջերմացնել
Մի քիչ էլ առաջ գնաց ու կանգնեց:
առաջացավ
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
ուզացավ
Նրա այդ շարժումից թագավորը նորից քար դարձավ:
քարացավ
Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բայերի համապատասխան ձևերով:
Ջուրը մտնողը (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկնողը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն ացնող (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացողը (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:
Կետերի փոխարեն գրիր տրված բայերի համապատասխան ձևերը:
Փորձված, սոված, տաշած, ընկած, բերած, կտրած, չտեսած:
Կուշտը սովածի համար մանր է բրդում:
Քամու բերածը քամին կտանի:
Փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Ջուրը չտեսած չեն բոբիկանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրած չի լավանա:
տաշած քարը գետնին չի մնա:
ընկածին չեն խփում:
Արմատի կրկնությամբ տրված բայերը դարձրու բազմապատկական:
Տաշել-տաշտշել
ծամել-ծամծմել
ծախել-ծախծխել
ճաքել-ճաքճքել
քաշել-քաշքշել
ծալել-ծալծլել
գզել-գզգզել
խաբել-խաբխբել
բզզալ- բզբզալ
Խնդիրներ համատեղ աշխատանքի վերաբերյալ
1.Ավազանին միացված է երկու լցնող խողովակ:Առաջին խողովակով ավազանը լցվում է 10 ժամում,իսկ երկրորդ խողովակով՝ 15 ժամում:
ա.Ավազանի ո՞ր մասը կլցվի ,եթե առաջին խողովակը բացենք 4 ժամում:
4/10
բ.Ավազանի ո՞ր մասը կլցվի ,եթե երկրորդ խողովակը բացենք 5 ժամում:
5/15
գ.Քանի՞ ժամ պետք է բացել առաջին խողովակը ,որպեսզի լցվի ավազանի 1/5 մասը :
2ժ
դ.Ավազանի ո՞ր մասը կլցվի ,եթե առաջին խողովակը բացենք 6 ժամ, որից հետո այն փակենք և բացենք երկրորդ խողովակը 3 ժամ:
I-6/10 II-3/15
ե.Ավազանի ՞որ մասը կլցվի ,եթե միաժամանակ երկու խողովակն էլ բացենք 4 ժամ :
I-4/10 II-4/15
2.30 էջ մուտքագրելու համար օպերատորներից առաջինը ծախսում է 3 ժ, իսկ երկրորդը՝ 6ժ:
Համատեղ աշխատելով նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 30 էջ:
Առաջին օպերատորը 1 ժամում-30:3=10 էջ
Երկրորդ օպերատորը մուտքագրում է-30:6=5 էջ
Միասին մուտքագրեն-10+5=15 էջ
30:15=2ժ
