Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, կայծակ-այծ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, դեղձի-ձի, հավատարիմ-հավ, օրդուբադցի-բադ, հաղարջենի-արջ, օձիք-օձ, ցրտաշունչ-շուն, ծովեզրյա-եզ, վարորդ-որդ, պայծառ-այծ, գուլպա-ուլ, բառերի մեջ թաքնված ի՞նչ կենդանիներ եք տեսնում:
2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:
3ՙ Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի, ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց:
Գյուղից փախած ոչխարը, մոտեցավ ուրիշ ոչխարների մոտ որ իր գլխի ճարը տեսնի։
Աֆրիկացին փորձեց գտնել ձուկ, որ իր փորը խաբի։
Երեխան ականջները սրած սպասում էր իր հերթին։
Նա հազիվ կարողացավ գլուխն ազատել շատ տուգանքներից։
Չորս դարձվացք
Մեկ բառով բացատրիր դարձվածքների իմաստը:
Գլխի ընկնել -հասկանալ
ականջին օղ անել-ուշադիր լսել
աչքը ջուր կտրել-սպասել
անդանակ մորթել-չարչարել
բռունցքը թափ տալ-սպառնալ
արձան կտրել-քարանալ
էն աշխարհը գնալ-մահանալ
անկողին ընկնել-հանգստանալ, հիվանդանալ
բախտը ժպտալ-բախտբերել, հաջողել
բերանը բաց մնալ-զարմանալ
Դարձվածաբանական բառարանից գլուխ, սիրտ, ոտք, ձեռք բառերով գրել հինգական դարձվածք և բացատրել իմաստները:
գլուխ-գլուխ ազատել, գլուխ բարձրանալ, գլուխ անցնել, գլուխ առնել, գլուխ բերել
- գլուխ ազատել-մի բանից ազատվել
- գլուխ բարձրացնել-ապստամբվել
- գլուխ անցնել-ղեկավար դառնալ
- գլուխ առնել-հավաքվել, գումարվել
- գլուխ բերել-որևէ գործ հաջողությամբ ավարտել՝ վերջացնել
սիրտ-սիրտ դնել, սիրտը ամուր պահել, սիրտը այրել, սիրտը անցնել, սիրտը առաջրկել
- սիրտ դնել-նվիրել
- սիրտը ամուր պահել-սիրտը պինդ պահել
- սիրտը այրել- վիրավորել
- սիրտը անցնել-ուշաթափվել
- սիրտը առաջրկել-ձեռքը առաջարկել
ոտք-ոտ ու գլուխ, ոտքերը գետնից կտրվել, ոտքերը գետնով տալ, ոտքերը երկարացնել, ոտքերը դող ընկնել
- ոտ ու գլուխ-ամբողջովին
- ոտքերը գետնից կտրվել-սաստիկ ուրախանալ
- ոտքերը գետնով տալ-ոտքը գետնով տալ
- ոտքերը երկարացնել-ոտքերը մեկնել
- ոտքերը ընկնել-խնդրել
ձեռք-ձեռք առնել, ձեռք բարձրացնել, ձեռք բերել, ձեռք գալ, ձեռքդ դալարի
- ձեռք առնել-ծաղրի առարկա դարձնել, կատակել
- ձեռք բարձրացնել-խփել
- ձեռք բերել-մի բանի տիրանալ
- ձեռք գալ-գտնվել
- ձեռքդ դալարի-օրհնանք
