Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Նախքան-նախքան վերադարձը, նախքան հանդիպումը
անկախ-անկախ վերաբերմունքից, անկախ կամքից
շնորհիվ-ուսման շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ
ըստ-ըստ տվյալների, ըստ էության
հօգուտ-հօգուտ երեխաների, հօգուտ աշխատանքի
մինչ-մինչ վերադարձ, մինչ հանդիպում
նկատմամբ-ընկերոջ նկատմամբ, եղբոր նկատմամբ
ընդդեմ-ընդդեմ թշնամու, ընդդեմ հակարակորդի
առանց-առանց միջոց, առանց կանոնների

 

Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը: 

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության): 


Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Օգտին, պես, հանուն, առանց, բացառությամբ, նկատմամբ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև: 

  • Նախադրություն-հանուն, առանց, բացառությամբ, անկախ համար, դեպի, հօգուտ, որպես, մինչև։
  • Ետադրություն-օգտին, նկատմամբ, հանդերձ, հեռու, ներքո նման։

Рубрика: Մայրենի

Մայրենի


1. Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։

Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

Տնօրենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

2. Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

3. Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։

4. Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

5. Ընդգծե՛ք մակբայները։

Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին

Рубрика: Մայրենի

Մայրենի

Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասեց

— Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես առատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն: Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղաց: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց: Մկները լեղաճաք փախչեցին, մտնել ծակը, ծվծվալով իրար սեղմեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին: Հետո դաշտամուկր նորից դուրս սո­ղաց, դնչիկը երկարեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին: Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասեց.

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծառերին արթնացնողը քամիներ:

Այս օրվանից հետո շատ քամին էր, են փչել:

Տարբեր պարեր, պար էր են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր:

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակեն:
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից սպիտակեն ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն:
Բոլոր դռները փակեն մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ համեր այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համ էր ունեն:

Կազմի´ր տրված բայերի հրամայական ձևերր:

Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:


ա) Սիրել-սեր-սիրով

, կանչել-կանաչ

, նկարել-նկար,

, նստել-նստիր,

կանգնել-կանգնիր,

զանգել-զանգիր

, կապել-կապիր

փրկել-փակիր,

կապկպել-կապկպիր,

կոտրատել-կոտրատիր

, կապոտել-կապտիր

:
բ) Խաղալ-խաղանք,

սողալ-սողալով

, կարդալ-կարդանք

, գնալ-գնանք,

մնալ-մնանք,

գոռալ-գոռանք

Ակ, իկ, ուկ ածանցներով տրված բառերից նոր բառեր կազմի´ր: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սիրտ ճմլիկ, ճանճ քշուկ:

բ) Օրենք, ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ:
գ) Կտրուկ, դիպուկ, խուսափուկ:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

20.04.2022թ

  1. 7. 2/9, 3. 3/4, 15. 23/24, 9. 7/8, 6. 27/71, 0, 10. 87/100, 367/589
  2. +3. 4/5 > -2. 1/6, -9. 1/10 < -8 2/3, -3. 5/6 < -3. 3/4, -6. 3/10 < 0, 0 < +6. 1/2, +8. 3/10 > +8. 4/9
  3. 7/11>-7/10, 5/3>-5/3, 4/9>-4/-10, -31/60=31/-60, -7/3=-7/3, -15/4=15/-4
  4. -6. 1/2, -3. 4/5, -2. 17/50, 0, 3. 81/100, 6. 1/2, 10. 2/3
  5. +5. 77/97, 5. 2/3, 7/25, 1/2, -1/3, -3/8, -277/500
Рубрика: Մայրենի

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Նրանցից մեկն ասում է․
-Իմ անցյալը դարձնում է ինձ այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ նրանց նմանները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամ չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ ինձ անհրաժեշտ կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ ցանկանում լինել երկու տարի անց, ավելի իրական է, քան իմ հիշողություններն առ այն, թե ինչպիսինն եմ եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները կախված չեն նրանից, թե ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։ Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում ապագայի մասին, գործում եք միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Թարգմանությունը` Միլենա Դավթյանի, 10-րդ դասարան
Աղբյուրը

Рубрика: Մայրենի

Առակ երջանկության մասին

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։ Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկանում էին կտրել քեզ։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Թարգմանությունը` Էլեն Պողոսյանի, ավագ դպրոց, 10-րդ դասարան
Աղբյուրը

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

19.04.2022թ

Թեմա՝ Ռացիոնալ թվեր:
Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր համախմբեր՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր։

Այդ թվերի ի հայտ գալը պայմանավորված էր առօրյա կյանքի հետ կապված գործնական խնդիրներով։ Սակայն կային դրանք գործածության մեջ մտցնելու նաև ուրիշ պատճառներ։ Օրինակ՝ կոտորակային թվերն օգտակար են նրանով, որ դրանք ներմուծելուց հետո կարելի է կատարել ցանկացած բնական թվերի բաժանում։ Իսկ բացասական թվերի ներմուծումը հնարավորություն է տալիս կատարելու ցանկացած բնական թվերի հանում։

Հարց է ծագում, թե գոյություն ունի արդյոք թվերի այնպիսի համախումբ, որում հնարավոր է կատարել ցանկացած թվաբանական գործողություն, այն է՝ մեկը մյուսից հանել ցանկացած կոտորակային թվեր և մեկը մյուսին բաժանել ցանկացած ամբողջ թվեր։ Պարզվում է, որ այդպիսի համախումբ գոյություն ունի, և այն ստանալու համար պետք է, դրական (սովորական) կոտորակներից բացի, դիտարկել նաև բացասական կոտորակային թվեր.
օրինակ` -21/4, -3/7,  -12/13:


Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։

Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։

Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։

Օրինակ՝  -½  թվին հակադիր թիվը կլինի +½-ը,
        իսկ  -3.1/4  թվին հակադիր թիվը` + 3. 1/4ը:


Առաջադրաքներ:
1. Բեր ռացիոնալ թվերի օրինակներ (հինգ օրինակ):

+7/8, +5/9, 2. 9/21, +6/7, +7/8, -3. 5/6


2. Բեր դրական կոտորակների օրինակներ, նշիր դրանց հակադիրները:

58/20=-58/20

15/6=-15/-6


 3.Բեր բացասական կոտորակների օրինակներ, նշիր դրանց հակադիրները:

-25/-80=25/80

-30/-10=30/10

-8/-5=8/5

4. Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր:
0/0

5.Կոորդինատային առանցքի վրա նշիր հետևյալ կետերը

                    -1/2; 3  ; 4/8 ;  9/7  ; -5 ; -12/7  ; 0


6.Դպրոցի սովորողներից  15-ը սիրում են երգել: Դա դպրոցի բոլոր աշակերտների 5 %-ն է: Քանի՞ սովորող կա դպրոցում:
Դպրոցի երեխաններին նշանակենք x հոգի ,ապա ըստ պայմանի կլինի ,որ  1)x*5/100=15
2)x=15*100/5= 300

Պատ.՝300


7. Գտեք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2=11, եթե b = 6,
գ) 48 ։ (2 · c – 6)=7, եթե c = –1,

բ) (8 – a) ⋅ (a + 5)=42, եթե a = 2,
դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1)=810, եթե d = –2։

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Տրված բառերը ըստ խոսքի իմաստի երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի անվանումները գրիր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիո, առվակ պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

Ածական-բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ջինջ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա,

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել,

Բառաշարքում գտիր և կողք կողքի գրիր հականիշների զույգերը:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն,քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

միշտ -երբեք

Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) ածանցների օգնությամբ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:
Իշխել-իշխան, բժշկել-բժիշկ, բացել-բացիչ, ուսուցանել-ուսուցիչ, ճեղքել-ճեղք, պահել -պահոց, հյուսել-հյուս, բանել-բանվոր, գրել-գիր, գործել-գործվացք, զգալ-զգալի, հարցնել-հարց:

Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձել-փորձեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել (չկարողանալ-չկարողացավ): Նա մի քիչ (մտածել-մտածեց)ու մանր քարեր (լցնել-լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ- բարձրացավ), (հասնել-հասավ) կճուճի բերանին: Ու ագռավը (հագեցնել-հագեցրեց) ծարավը:

Рубрика: Մաթեմատիկա

Կրկնություն

18.04.2022թ ,

1.Կատարի՛ր կոտորակների գումարում կամ հանում

ա)1/7+2/7=3/7
բ)16/30-5/30=11/30
գ)3,2+1,25=4,45
դ)7+145,58=152,58
ե)32,9-12,8=20,1
զ)158 -46,04=111,96

2.Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

Լուծում

1) 4×5,2=20,8 (կմ)

3×4,8=14,4 (կմ)

20,8+14,4=35,2 (կմ)

Պատ.’35,2 (կմ)



3.Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

1) 240:4= 60

2) 60×60=3600 (կմ^)

4.Քառակուսու կողմը 10, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը:

1) 10,2:10=1,02 (սմ)

2) 1,02×4=4,08 (սմ)

5.Կոորդինատային հարթության վրա նշի՛ր A( -7, -6) կետը ։

ա․Նշի՛ր , որ կետում է հատում x-ի առանցքը ։

X=-7


բ․Նշի՛ր , որ կետում է հատում y-ի առանցքը ։

Y=-6


գ․Եթե նշված կետը երկու միավորով բարձրացնենք վերև ,ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։

B(-6, -4)


դ․Եթե նշված կետը 4 միավորով տնաենք ձախ և 2 միավոր` վերև , ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։

C(-11, -4)

6 .Հաշվի՛ր ․
1 սմ = 1/100 մ , 1ր = 1/60 ժ , 1գ = 1/1000 կգ ,
5սմ = 5/100 մ , 30 ր = 3/60 ժ , 25 գ = 25/1000 կգ ,
15 մ 50 սմ = 15,5  մ , 1ժ 20ր= 1,2 ժ , 1 տ 250 կգ= 1,25 տ

7.Գտիր AB հատվածի միջնակետը, եթե
ա)A(7), B(-5)=1
բ) A(14), B(20)=17
գ) A(0), B(-8)=-4
ե) A(-2), B(18)=8