Рубрика: Մայրենի

Մայրենի

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

հաստատական
գնահատողական
ժխտական
սաստկական
երկբայական
սահմանափակման
կամային
8.զիջական
Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
Ժխտական վերաբերականներ: Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Ցուցական` ահա, ահավասիկ:
Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Оставьте комментарий