Рубрика: Մայրենի

Ձայնարկություններ

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յհա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկա-չխկ,ծվծվալ-ծվ, կռկռոց-կռ, վայել-վայ, թշթշոց-թշ, ծլնգոց-ծլ, թրխկոց-թրխկ, տզզոց-տզզ, թխկոց-թխ, բզզալ-բզզ, շրխկան-շրխկ :

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացողական-ուհ, օհ, վույ, ուֆ, ախ, ուռա, օյ, այ,

կոչական-հեյ, ջու-ջու, հարայ, ըհը, հոպ, տո, հայ, յա,

նմանաձայնական-ղա-ղա, կըռ, փըխկ, բըզզ, խըշշ, տըզզ,


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ գլխին տալ-Զղջալ։

Ախ քաշել-Հառաչել։

Հարայ տալ-Աղմուկ բարձրացնել։

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

  1. Ի՞նչ է բջիջը։

Կենդանի օրգանրզմները կազմված են բջիջների, երենցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաներ և ամբողջական օրգանիզմը։

  1. Ո՞ր նյութերնեն բջջում էներգիայի հիմանական աղբյուրները։

Օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրը ածղաջրերն են (գլյուկոզը, սախարոզը, ֆրուկտոզը և օսլան)։ Օրգանիզմի էներգիայի 30% ապահովում են ճարպերը։ Էներգիայի աղբյուր են նաև սպիատկուցները։

  1. Որո՞նք են բջջի հիմնակա ն կառուցվածքային մասերը։

Բջիջ կազմված է-բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը կատարումէ պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են թափանցում ջրումնլուծված որոշակի նյութ էր և հեռացվում են ոչ բջջի համար ոչ պիատին նյութերը։ Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է ։ Բույսերի բջիջների պլաղմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ։

  1. Որտե՞ղ է գտնվում բջջահյութը,և ի՞նչէ այն պարունակում ։

Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է։ Ցիտոպլազմայում են գտնվում օրգանովիդները և կորիզ։ Այնտեղ կատարվում են քիմիական ռեակցիաներ։ Ցիտոպլազման աննդատ շարժվում է։ Այն խիստ տաքանալիս կամ սարչելիս քայքայվում է և բջիջը մահանում է։

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Միևնույն ծագում ունեցող, կառուցվացքով և գործառեւյթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բարձրակարգ բույսերում տարբերում են֊գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուավածքներ։

  1. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Գոյացնող հյուսվածքը գտնվում է արմատի ծայրին և ընձյուղի գագաթի և ապահովում է բույսի աճը ըստ երկարության և ըստ հաստության։

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամրություն և ճկունությունը։ Այն հաճախ անվանում են հենարանային հյուսվածքը։ Դրանց բջիջների պատերը խիստ հաստացած և փայտացած են։

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կենդանական օրգանիզմներում տարբերում են 4 տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

  1. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը։

Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ 

Օրինակ

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։

  1. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։

Արմատը և ընձյուղը (ցողունն իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաներնն են։

  1. Արմատի ի՞նչ ձևափոխություն գիտեք։

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով, և փնջաձև։ Արմատային համակարգը կազմված է գլխավոր, հավելյալ և կոխքային արմատներից։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները։

Արմատներով բույսն ամրանում է հողին։

Արմատային համակարգով բույսը հողից կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային։