- Բառաշարքում ընդգծել բայերը:
Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ: - Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան: - Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ: - Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր: - Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն: - Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ: - Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:
Տեղի-շուրջբոլորը, ամենուրեք, ներքև
Ժամանակի-օրեցօր, այժմ, հավիտյան
Ձևի-գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ
Չափի-ամենևին, շատ, ամբողջովին - Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար:
День: 25 мая 2022
Պատմություն
. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:
Համահայկական առաջին թագավորությունն է եղել Վանի թագավորությունը։ Վանի թագավորության արքաներն են՝ Արամեն, Լուտիպրին, Սարդուրի Ա-ն, Իշպուինին, Մենուան, Արգիշտի Ա-ն, Սարդուրի Բ-ն, Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրմիենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն
Նրանցից հզոր են մի քանիսը ՝
Սարդուրի Ա-ն մ․թ․ա․ 830-ականներին հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։
Սարդուրիին հաջորդում է Իշպուինին՝ նրա որդին, ով իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։
Արգիշտի Ա-ն Վանի թագավորությունը հասցրել է իր հզորության գագաթնակետին։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։
Արգիշտիից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին ով նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։
Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:
Երկրորդ համահայկական թագավորության թագավոր է հռչակվել Պարույրը: Նրա մահից հետո Երվանդը ստեղծեց իր անունով հայկական նոր թագավորություն:
3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:
Այդ արքայատոհմն է Արտաշեսյանները։
4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:
Մշակույթ – Մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։
Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:
5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:
Իմ ամենադուր եկած թեման է Վանի թագավորությունը և Եգիպտոսի մասին թեման։ Վանի թագավորության մասին թեման ինձ դուր է եկել, որովհետև մենք այն շատ և հետաքրքիր ենք ուսումնասիրել։
Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում
.ամենադուր եկած թեման – Վանա թագավորությունը և Եգիպտոսը
.քո նոր բացահայտումները – Շատ նոր բան եմ բացահայտել, օրինակ այն, որ հայերը թագավորություն են ունեցել Ք․ ա VII դարից սկսած։ Բացահայտեցի, թե որքան հզոր արքաներ են եղել Արտաշեսյանների թագավորությունում և ինչպիսի ահռելի սահմաններ է ունեցել հայաստանը։
.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել – Ցանկանում եմ ավելի խորքային ուսումնասիրել Եգիպտական մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև առեղծվածները կապված եգիպտական բուրգերի մասին։
Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:
«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:
