Рубрика: Բնագիտություն

ԹԵՄԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ընտրե՛ք ճիշտ տարբերակը։

  1. Հայլիները լինում են՝ ա) միայն հարթ բ)միայն ուռուցիկ գ )միայն գոգավոր դ)հարթ,ուռուցիկ և գոգավոր
    Հայլիները լինում են՝ հարթ,ուռուցիկ և գոգավոր
  2. Լույսն օդից ջրի մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը՝ ա)փոքր է անկման անկյունից բ)մեծ է անկման անկյունից
    Լույսն օդից ջրի մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը՝ փոքր է անկման անկյունից
  3. Ոսպնյակները լինում են՝ ա)միայն հավաքող բ)միայն ցրող գ)հավաքող և ցրող
    Ոսպնյակները լինում են՝ հավաքող և ցրող
  4. Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունն է՝ ա) 35 սմ բ) 40 սմ գ) 25 սմ դ)15 սմ
    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունն է՝ 25 սմ
  5. Լույսի անդրադարձման անկյունը՝ ա)մեծ է անկման անկյունից բ)հավասար է անկման անկյանը գ) փոքր է անկման անկյունից
    Լույսի անդրադարձման անկյունը՝ հավասար է անկման անկյանը
  6. Ո՞ր անկյունն է կոչվում լույսի բեկման անկյուն։
    անկման անկյուն
  7. Ի՞նչ է շանթարգելը։
    Շանթարգելը մի ձող է, որի միջոցով մարդիկ պաշտպանցվում են կայծակից: Այն կայծակը տալիս է հողին: Հիմնականում դնում են շենքերի վրա:
  8. Ո՞ր երևույթն է կոչվում ապամագնիսացում։
    Երբ մագնիսը տաքացնում են այն կորցնում է իր մագնիսական հատկությունը: Դա կոչվում է ապամագնիսացում:
  9. Ի՞նչ գույնի ճառագայթներից է կազմված սպիտակ լույսը։
    Կարմիր, նարնջակույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն:
  10. Լույսի քա՞նի աղբյուր գիտեք,թվարկեք օրինակներ։
    Արև, լուսին, կրակ, լամպ և լապտեր:
Рубрика: Բնագիտություն

 Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան։

Սովորել ՝ Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան։

Դասարանական աշխատանք

 Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

ա)ամենափոքր չափով

բ)ամենամեծ չափով

Իսահակ Նյուտոնը փորձերով ապացուցել է, որ արեգակնային սպիտակ լույսը տարբեր գույնի ճառագայթների համախումբ է: Ապակե եռանկյուն պրիզմայում տարբեր գույնի ճառագայթները բեկվում են տարբեր չափով և բաժանվում իրարից:

2.Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

3.Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով:

4.Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։
Իմ կարծիքով նրան համար

Քանի որ կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից և շատ կենդանիներ չեն տարբերում գույները նրանց կյանքում գույնն այնքան էլ դեր չի խաղում:

Տնային աշխատանք

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Այն որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է ապացուցել է գիտնական Իսահակ Նյուտոնը:
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիների աչքերի կառուցվածքը տարբերվում է իրարից և նրանցից շատերը չեն տարբերում գույները:
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
    Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները: Կանաչ ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կանաչ գույն ունեցողները: Կարմիր և կանաչ գույների համադրման արդյունքում ստանում ենք դեղին գույնը:
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր

Նարնջագույն

Դեղին

Կանաչ

Երկնագույն

Կապույտ

Մանուշակագույն

Рубрика: Բնագիտություն

Աչք և տեսողություն։ Տեսողության հիգենա։ 

Սովորել՝

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։ Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25սմ է

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը։

Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով։

Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։

Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։

Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:

Տնային առաջադրան

  1. Ինչն է վնասում մարդու աչքի տեսողությունը:
    Ճառագայթը
  2. Ինչի պատճառով են զարգանում աչքի արատները:

    Աչքի արատները զարգանում են աչքի հիգենան խախտելու պատճառով:
  3. Ինչպես է մարդու աչքի մեջ առաջանում պատկեր:

ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում:

բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում:

գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում:

Ըստ նկարի ՝ պարզաբանեք այս միտքը և փորձեք մեկնաբանել կարճատեսության և հեռատեսության շտկման եղանակները:

Կարճատեսությունը շտկում են այնպիսի ակնոցով, որը աչքի մեջ ընկնող պատկերը մեծացնում է: Իսկ հեռատեսությունը շտկում են այնպիսի ակնոցով, որը աչքի մեջ ընկնող պատկերը փոքրացնում է:


  1. ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ չառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում: բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում: , գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում: Ըստ նկարի ՝ պարզաբանեք այս միտքը և փորձեք մեկնաբանել կարճատեսության և հեռատեսության շտկման եղանակները:
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել՝ Լույսի անդրադարձումը։Հայելիներ Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

    Ընկնող ճառագայթները և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմում են հավասար անկյուններ:
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ 

    Հարթ հայելում առաջանում է առարկայի կեղծ պատկերը
  • Տնային առաջադրանք 
    • Պատասխանել հարցերին
    • 1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։

      Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:
    • 2.Նշի՛ր հայելիների տեսաները։

      Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:
    • 3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։

      Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայցի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
    • 4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։

      Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումները:

  1. Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

    Արեգակը և աստղերը իրենց լույսն են արձակում,իսկ մոմը և լամպը մենք ենք վառում։
  2. ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

    Թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։   Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները  և այլ երևույթներ:
  3. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

    Եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները չէր լինի ստվեր:
  4. Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:

    Երբ արեգակի, երկրի և լուսնի կենտրոնները հայտնվում են մեկ ուղղու վրա, և երկիրը գտնվում է մեջտեղում ապա տեղի է ունենում լուսնի լրիվ խավարում: Իսկ եթե լուսինը արեգակի և երկրի հետ նույն ուղղու վրա չի գտնվում, այդ երևույթը կոչվում է մասնակի խավարում:

Рубрика: Բնագիտություն

Մագնիսներ

Սովորել

Հաստատուն մագնիսներ

Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին

  1. 1.Ի՞նչպես մագնիսները փոխազդում միմյանց հետ։

    Նրանք միմյանց հետ կարող են փոխազդվել էլեկտրանացված մարմինների նման:
  2. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիս։

    Հաստատուն մագնիս կոչվում են այն մագնիսները, որոնք իրենց հատկությունները խահպանում են:
  3. Մագնիսի,ո՞ր մասերն են անվանում բևեռներ։

    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ են, անվանում են մագնիսական բևեռ:
  4. Ի՞նչ է կողմնացույցը։

    Կողմնացույցի միջոցով կարող ենք որոշել հորիզոնի կողմերը կամ կողմնորոշիչի ուղղությունը: Գործողության սկզբունքը հիմնված է Մագնիսական սլաքը մագնիսական միջօրեականի երկարությամբ տեղավորելու եւ հյուսիս–հարավ ուղղությունը ցույց տալու վրա: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:

Տնային առաջադրանք։ Պատասխանել հարցերին։

  1. Ո՞րոնք են մագնիսական բևեռները։

    Մագնիսական բևեռներն են` հյուսիսային և հարավային:
  2. Ի՞նչպես են անվանում մագնիսական բևեռ֊ները։

    Մագնիսական բևեռներն են` հյուսիսային և հարավային:
  3. Ի՞նչպես է ընդունված ներկել մագնիսները։

    Մագնիսները ընդհունված է ներկել կարմիր և կապույտ
  4. Ո՞ր երևույթն է կոչվում ապամագնիսացում։

    Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
  5. Ձեզ հայտնի,ո՞ր բնագավառներում են օգտա֊գործում մագնիսը։

    Ծովից ինչ-որ երկափե բան հանելու ժամանակ:
  6. Ինչով է պայմանավորված կողմնացույցի աշխատանքը։

    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է մագնիսով:
Рубрика: Բնագիտություն

Կայծակ

Սովորել Կայծակ

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

1.Ի՞նչպես է առաջանում կայծակը

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ

ի՞նչ է որոտը

Կայծակին զուգորդող դղրդյուն, ամպի գոռոց:

2.Ի՞նչ է շանթարգելը, և ի՞նչպես է այն շինանյութերը պաշտպանում կայծակի հարվածից:

Կայծը իջնում է բնակարանի տանիքի (շանթարգելի) վրա և սղալով իջնում դեպի հողըՇանթագրելը շինությունը պաշտպանում էկայծակի հարվածից,

3.Երկրի մակերևույթի վրա, ո՞ր առարկաներին է կայծակը ավելի հաճախ հարվածում:

Կայծակը ավելի հաճախ հարվածում է ծառերին:

4.Կայծակի ժամանակ ի՞նչպես պետք է վարվեք, եթե հաըտնվել եք բաց տարածքում:

Պետք է բարձրանալ քարի վրա, որպեսզի հողից մեզ էլեկտրաէներգիա չգա և զգուշանալ ծառերից

Տնային առաջադրանք 
1.Ի՞նչպես են ստեղծվեւմ օդի բարձրացող և իջնող հոսանքները:

Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջերմաստիճանների և ճնշումների տարբերության հետևանքով ստեղծվում են օդի բարձրացող և հոսանքներ։

2. Ի՞նչպես են ամպերում գոյանում էլեկտրական լիցքեր:

Օդային իջնող հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր։

3. Ի՞նչու է վտանգավոր կայծակի ժամանակ պառկել հողի վրա:

Կայծակի ժամանակ հողի վրա պառկելը վտանգավոր է, որովհետև մենք կարող ենք տուժել կայծակի ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտակա ծառին կամ այլ բարձրադիր առարկայի։ Այդ դեպքում կայծակի պարպման հոսանքը, հասնելով գետնին, ճյուղավորվում է, որի մի մասը տարածվում է գետնի վրայով։ Եթե գետնի վրա պառկած լինենք այդ հոսանքի երկայնքով, ապա ծեր մարմնի միջով կանցնի մահացու հոսանք։


4.Նկարագրել շանթարգելի կառուցվածքը:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերի՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է։ Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը։