Սովորել
Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումները:
- Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
Արեգակը և աստղերը իրենց լույսն են արձակում,իսկ մոմը և լամպը մենք ենք վառում։ - ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
Թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ: - Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
Եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները չէր լինի ստվեր: - Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:
Երբ արեգակի, երկրի և լուսնի կենտրոնները հայտնվում են մեկ ուղղու վրա, և երկիրը գտնվում է մեջտեղում ապա տեղի է ունենում լուսնի լրիվ խավարում: Իսկ եթե լուսինը արեգակի և երկրի հետ նույն ուղղու վրա չի գտնվում, այդ երևույթը կոչվում է մասնակի խավարում:
