Рубрика: Բնագիտություն

 Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան։

Սովորել ՝ Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան։

Դասարանական աշխատանք

 Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

ա)ամենափոքր չափով

բ)ամենամեծ չափով

Իսահակ Նյուտոնը փորձերով ապացուցել է, որ արեգակնային սպիտակ լույսը տարբեր գույնի ճառագայթների համախումբ է: Ապակե եռանկյուն պրիզմայում տարբեր գույնի ճառագայթները բեկվում են տարբեր չափով և բաժանվում իրարից:

2.Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

3.Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով:

4.Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։
Իմ կարծիքով նրան համար

Քանի որ կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից և շատ կենդանիներ չեն տարբերում գույները նրանց կյանքում գույնն այնքան էլ դեր չի խաղում:

Տնային աշխատանք

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Այն որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է ապացուցել է գիտնական Իսահակ Նյուտոնը:
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիների աչքերի կառուցվածքը տարբերվում է իրարից և նրանցից շատերը չեն տարբերում գույները:
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
    Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները: Կանաչ ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կանաչ գույն ունեցողները: Կարմիր և կանաչ գույների համադրման արդյունքում ստանում ենք դեղին գույնը:
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր

Նարնջագույն

Դեղին

Կանաչ

Երկնագույն

Կապույտ

Մանուշակագույն

Оставьте комментарий