Սովորել Կայծակ
Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին
1.Ի՞նչպես է առաջանում կայծակը
Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ
ի՞նչ է որոտը
Կայծակին զուգորդող դղրդյուն, ամպի գոռոց:
2.Ի՞նչ է շանթարգելը, և ի՞նչպես է այն շինանյութերը պաշտպանում կայծակի հարվածից:
Կայծը իջնում է բնակարանի տանիքի (շանթարգելի) վրա և սղալով իջնում դեպի հողըՇանթագրելը շինությունը պաշտպանում էկայծակի հարվածից,
3.Երկրի մակերևույթի վրա, ո՞ր առարկաներին է կայծակը ավելի հաճախ հարվածում:
Կայծակը ավելի հաճախ հարվածում է ծառերին:
4.Կայծակի ժամանակ ի՞նչպես պետք է վարվեք, եթե հաըտնվել եք բաց տարածքում:
Պետք է բարձրանալ քարի վրա, որպեսզի հողից մեզ էլեկտրաէներգիա չգա և զգուշանալ ծառերից
Տնային առաջադրանք
1.Ի՞նչպես են ստեղծվեւմ օդի բարձրացող և իջնող հոսանքները:
Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջերմաստիճանների և ճնշումների տարբերության հետևանքով ստեղծվում են օդի բարձրացող և հոսանքներ։
2. Ի՞նչպես են ամպերում գոյանում էլեկտրական լիցքեր:
Օդային իջնող հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր։
3. Ի՞նչու է վտանգավոր կայծակի ժամանակ պառկել հողի վրա:
Կայծակի ժամանակ հողի վրա պառկելը վտանգավոր է, որովհետև մենք կարող ենք տուժել կայծակի ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտակա ծառին կամ այլ բարձրադիր առարկայի։ Այդ դեպքում կայծակի պարպման հոսանքը, հասնելով գետնին, ճյուղավորվում է, որի մի մասը տարածվում է գետնի վրայով։ Եթե գետնի վրա պառկած լինենք այդ հոսանքի երկայնքով, ապա ծեր մարմնի միջով կանցնի մահացու հոսանք։
4.Նկարագրել շանթարգելի կառուցվածքը:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերի՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է։ Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը։
