Рубрика: Բնագիտություն

Բնագիտույուն

  1. Նախագծային աշխատանքի ներկայացում, քննարկում

    2. Նախագիծ
    3.Նոր թեմա
    Հարցեր 
    1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։

    Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
  2. Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

    Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:
  3. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական______մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։
Рубрика: Բնագիտություն

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Սովորել՝ Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

    Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
  2. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

    Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։
  3. Որոնք են արմատի գործառույթները:

    Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչով է առանցքային արմատային համակարգը տարբերվում փնջաձև արմատային համակարգից:

    Արմատային առանցքը լավ զարգացած գլխավոր արմատով համակարգն է, իսկ փնջաձև արմատի դեպքում շատ են կողքային և հավելյալ արմատները։
  2. Արմատի ինչ ձևափոխություններ գիտեք:
    Շնչող արմատներ, օդային արմատներ, հենարանային արմատներ։
  3. Արմատապտուղներ հիմնականում առաջացնում են երկամյա բույսերը:

    Երկամյա բույսերը առաջի տարինակ առաջացնում են բույսի վեգետատիվ օրգանները՝ արմատ, ցողուն, տերը։ Իսկ երկրորդ տարին արմատապտուղներում կուտակված սննդանյութերի հաշվին առաջանում են բույսի վեգետատիվ օրգանները՝ ծաղիկ, պտուղ, սերմ։
  4. Ինչպե՞ս են նրանք ծախսում արմատապտուղներում պաշարած սննդանյութերը:
Рубрика: Բնագիտություն

Հյուսվածքներ թեման

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է հյուսվածքը:

    Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքներով և գորգածառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
  2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

    Բարձրակարգ բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները:
  3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:

    Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացող հյուսվածքները ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում ու արմատներում գտնվողները՝ ըստ հաստության:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:

    Բույսի և նրա օրգանների հենարանի դերն է կատարում մեխանիկական հյուսվածքը:
  2. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:

    Կենդանական օրգանիզմերում են չորս տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  3. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

    Շարակցական հյուսվածքը կենդանի օրգանիզմում կատարում է հենարանային և պաշտպանողական դեր: Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ: Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է:
Рубрика: Բնագիտություն

Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։

Սովորել՝ Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։

Դասարանական աշխատանք։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը։

    Մարդու միջին ականջում կան երեք մանր ոսկրիկներ, ներքին ականջում էլ խխունջաձև մարմին։ Ականջը բաղկացած է նաև ականջախեցուց, թմբկաթաղանթից և լսողական նյարդից:
  2. Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։

    Շենքերում ուղեգորգերն օգտագործվում են որպես ձայնակլանիչ նյութեր։
  3. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։

    Աղմուկի հետևանքով, մարդիկ վատ են սկսում լսել և ունենում են գլխացավեր, տառապում անքնությամբ։
  4. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ։

    Մարդիկ օգտագործում են հատուկ ականջակալներ կամ շենքերի պատերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները

ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները

ա-փիղ

բ-դելֆին, չղջիկ

2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Մարդիկ օգտագործում են հատուկ ականջակալներ կամ շենքերի պատերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:

3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։

Բնակելի տներում, բակերում, հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը:

4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։

Հանգստացնող ազդեցություն ունեն ծովի խշշոցը, տերևների սվսվոցը և այլն: