Սովորել՝ Հյուսվածքներ թեման
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է հյուսվածքը:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքներով և գորգածառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք: - Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Բարձրակարգ բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները: - Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացող հյուսվածքները ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում ու արմատներում գտնվողները՝ ըստ հաստության:
Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
- Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
Բույսի և նրա օրգանների հենարանի դերն է կատարում մեխանիկական հյուսվածքը: - Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:
Կենդանական օրգանիզմերում են չորս տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային: - Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
Շարակցական հյուսվածքը կենդանի օրգանիզմում կատարում է հենարանային և պաշտպանողական դեր: Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ: Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է:
