Рубрика: Բնագիտություն

Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։

Սովորել՝ Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։

Դասարանական աշխատանք։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը։

    Մարդու միջին ականջում կան երեք մանր ոսկրիկներ, ներքին ականջում էլ խխունջաձև մարմին։ Ականջը բաղկացած է նաև ականջախեցուց, թմբկաթաղանթից և լսողական նյարդից:
  2. Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։

    Շենքերում ուղեգորգերն օգտագործվում են որպես ձայնակլանիչ նյութեր։
  3. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։

    Աղմուկի հետևանքով, մարդիկ վատ են սկսում լսել և ունենում են գլխացավեր, տառապում անքնությամբ։
  4. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ։

    Մարդիկ օգտագործում են հատուկ ականջակալներ կամ շենքերի պատերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները

ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները

ա-փիղ

բ-դելֆին, չղջիկ

2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Մարդիկ օգտագործում են հատուկ ականջակալներ կամ շենքերի պատերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:

3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։

Բնակելի տներում, բակերում, հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը:

4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։

Հանգստացնող ազդեցություն ունեն ծովի խշշոցը, տերևների սվսվոցը և այլն:

Оставьте комментарий