Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

1 Ինչո՞ւ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան։

Ջերմային էներգիան կյանքի համար անհրաժեշտ է, քանի որ, եթե ջերմային էներգիան չլինի երկիր մորակը կսառցակալի:

Ինչո՞ւ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի եւ ջերմության գլխա­վոր աղբյուրը։

Արեգակը համարվում է Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը, քանի որ մեիայն արեգակն է, որ ջերմություն է տալիս երկրին:

3 Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտեք։

տորֆ, քարածուխ, փայտ և այլն:


Մտածե՛ք
Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Ոչ, Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ չկան:

Պատասխանել հարցերին


1 Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։

Տաքացում, սառեցում, հալում և պնդացում:
2 Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ընդարձակումը։

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:

Փորձեր — հեղուկի եռալը, երբ ջուրը գոլորշիանում է:
3 Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­րը թափվում։

Գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջուրը թափվում է, քանի որ հեղուկն ընդարձակվում է:
4 Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­ձակումը։

Փորձ — Մետաղե գնդիկը տաքացնելուց հետո չի անցնում իր տրամագծին հավասար անցք ունեցող օղակի միջով:


5 Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:


6 Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։
7 Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

Оставьте комментарий