1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps, Google Eart ծրագրերով ճամփորդել /
Հին Եգիպտոսը գտնվում էր Աֆրիկայի հյուսիս արևելքում նեղոս գետի ափերին: 21-րդ դարում ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը Կահիրե մայրաքաղաքով։
2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:
Ք․Ա․ XXXI-րդ դարում երկու թագավորությունների միավորումից՝ Մենեսի գլխավորությամբ ստեղծվեց Եգիպտոսի միացյալ թագավորություն Մեմֆիս մայրաքաղաքով։ Մեմֆիսը եգիպտերեն նշանակում էր Մինֆի՝ Սպիտակ պարիսպ։ Այն գտնվում էր Նեղոս գետի ափին։ Քաղաքը հիմա գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։ Հիմա Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է, որը գտնվում է Նեղոսի ափին։ Այն Աֆրիկայի և արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է և Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոներից մեկը։ Նրա շուրջը կան շատ քաղաքներ, որոնց հետ այն կազմում է Մեծ Կահիրե 16 միլիոն բնակչությամբ
3.Ովքեր էին փարավոնները:
Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստվածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր։
«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն:
1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը
Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ժամանակակից Գերմանիայի տարածքում ստեղծվել է այսպես կոչված Գոզեկի շրջանը, որի հաշվարկան համար հիմք է ծառայել ձմեռային արևադարձը[3]։
2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ
Յուրաքանչյուր ժողովուրդ օգտագործել է պատմական դեպքերի թվագրման իր համակարգը։ Ոմանք փորձել են տարիների հաշվարկն սկսել աշխարհի ստեղծումից. հրեաներն այն թվագրել են մ.թ.ա. 3761 թվականով, ալեքսանդրյան ժամակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է մ.թ.ա. 5493 մայիսի 25-ը։ Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (մ.թ.ա. 753)։ Պարթևները, բյութանիացիները և սելևկյանները տարիների հաշվարկն սկսել են առաջին թագավորի գահակալումից, եգիպտացիները՝ ամեն հաջորդ արքայատոհմի գահակալումից։ Իր օրացույցն է ստեղծել նաև համաշխարհային կրոններից յուրաքանչյուրը. ըստ բյուզանդական օրացույցի՝ գրիգորյան օրացույցի2021 թվականի սեպտեմբերի 14-ից սկսվում է 7530 թվականը՝ սկսած «աշխարհի արարումից», ըստ իսլամական օրացույց՝ Հիջրայի 1440 թվականը (2018 թվականի սեպտեմբերի 11-ից), ըստ բուդդայական օրացույցի՝ Նիրվանայի 2564 թվականն է, իսկ ըստ բահաի օրացույցի՝ 177 թվականը։
3.Հայոց Նախահայկեան օրացույցը
Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներ տարբեր ազգեր օգտագործել են տարբեր օրացույցներ։ Այս օրացույցները շատ հաճախ փոխվել են մարդկանց հավատալիքների, աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ։ Կրոնը և օրացույցը սերտորեն կապված են իրար հետ։ Ինչպես գիտենք նախկինում կրոնական պատկերացումները սերտորեն կապված են եղել աստղագիտությանը (հնում երկնային լուսատուները աստվածացված են եղել և մեզ հայտնի բոլոր հնագույն դիցարաններում եղել է երկնային լուսատուների պաշտամունք)։
Այսօր ուզում եմ ներկայացնել Հայոց Նախահայկեան օրացույցի մասին իմ կարդացած տեղեկությունը։
Մինչև Հայկի Հայաստան գալը, այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր օրացույց։ Այս օրացույցում տարի է համարվել միայն այն ժամանակահատվածը, երբ երևացել է Հայկն աստեղատան գլխավոր աստղը։ Տարին սկսվել է հենց այս աստղի առաջին ծագումով և տևել է այնքան, քանի դեռ երկնքում հնարավոր է եղել տեսնել այդ աստղը։ Ահա այս աստղի վերջին երևալով էլ տարին ավարտվել է։ Այդ ժամանակահատվածը տևել է 295-300 օր։ Հենց 300 օրն էլ համարվել է տարվա կանոնական տևողությունը։ 300 օրերից դուրս մնացած ժամանակահատվածը համապատասխանել է Հայկի աստղի չերևալու հետ։ Համարվել է, որ այդ ընթացքում աստվածների հայրը՝ Հայկը, գտնվել է Անդրաշխարհում, այսինքն մահացած։ Սրան զուգահեռ , այդ օրերը համարվել են արգելքի օրեր օրինակ՝ չի թույլատրվել ամուսնությունը։
Այսպիսով, տարին բաժանված է եղել 10 ամիսների, որոնցից յուրաքանչյուրը ունեցել են 30 օր։ Տարուց դուրս են մնացել 65-70 օր։ Բանն այն է, որ Հայկի աստղը իրոք չի երևացել 70 օր և որպեսզի տարին պահպանի իր 300 օրը, վերջին ամսվա վերջին 5 օրը համարվել է և տարու մեջ, և տարուց դուրս։
Նախահայկեան օրացույցը ամենաերկար կիրառությունն է ունեցել՝ 66,5 դար (Ք․ ա․ 9000 թ․ -Ք․ ա․ 2341 թ․)։
Նախահայկեան օրացույցի կիրառումը համընկել է կարևորագույն ձեռքբերումների ժամանակահատվածի հետ՝ հացաբույսերի մշակում, կենդանիների ընտելացում, աստղալից երկնքի բաժանումը համաստեղությունների, գրի նախնական տեսակների գյուտ, բրոնզի, երկաթի մշակում և այլն։
4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը
1939 թվականին Մարտնչող անաստված միությունն առաջարկել է վերանվանել ամիսները[22]։ Առաջարկվել են այսպիսի անվանումներ.
ԱմիսԱռաջարկվող անվանումՀունվարԼենինի ամիսՓետրվարՄարքսի ամիսՄարտՀեղափոխության ամիսԱպրիլՍվերդլովի ամիսՄայիսՄայիս ամիսՀունիսԽորհրդային սահմանադրության ամիսՀուլիսՀնձի ամիսՕգոստոսԽաղաղության ամիսՍեպտեմբերԿոմինտեռնի ամիսՀոկտեմբերԷնգելսի ամիսՆոյեմբերՄեծ հեղափոխության ամիսԴեկտեմբերՍտալինի ամիս
Ռուսաստանում Ավիացիայի օրը ներկայում նշվում է օգոստոսի երրորդ կիրակի օրը, սակայն օդաչուներն այն տոնում են օգոստոսի 18-ին՝ ԽՍՀՄ օդային նավատորմի օրը։ Օգոստոսի 18-ը սահմանվել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1933 թվականի ապրիլի 28-ի № 859 որոշմամբ, քանի որ այն օգոստոսի երրորդ հանգստյան օրն էր ըստ այդ ժամանակ գործող վեցօրյակներով օրացույցի։ Հենց օգոստոսի 18-ին է երկար ժամանակ նշվել տոնը նույնիսկ վեցօրյակների վերացումից հետո։ Տոնն օգոստոսի երրորդ կիրակի օրը տեղափոխվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի՝ № 3018-Х «Տոն և հիշատակի օրերի մասին» որոշմամբ, բայց տոնն օգոստոսի 18-ին նշելու մասնագիտական ավանդույթը մնացել է[23]։
7.Արեգակնային, ավազային ժամացույց
Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ[1]։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից[2]։
Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Ինչ է քեզ համար «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:-Գարեգին Նժդեհ
Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:-Բյոռնե
Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:-Թեոդոր Ռուզվելտ
Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
«Հայկական բարձրավանդակ», «Լեռնային երկիր» կամ «Լեռնային կղզի» անուններով։ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանները հասնում են Վիրք (Վրաստան), հարավում՝ Հայկական Տավրոս, արևմուտքում՝ Անտիտավրոսի, հյուսիսարևմուտքում Պանտոսի լեռներ, արևելքում՝ Կասպից ծով և Ուրմիա լիճ։
Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:
Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։
Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։
Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։
Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։
Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։
Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։
15-րդ դարում Հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։
19-րդ դարում Այղր լճի շրջակայքում և Արաքսի մերձափնյա Շորլու, Սարվանլար, Խոր Վիրապ վայրերում դեռևս աճում էին որդան կարմիրի սեզերը։
Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։
Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել
Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ
Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը
Արագած լեռը 4096 մ
Փորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:
Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:
Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Մասիս լեռը
Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Բորենի
Բորենիներ, կատվանման գիշատիչ կաթնասունների ընտանիք: Ընտանիքում ներառված են միայն չորս տեսակի կենդանիներ Ընտանիքի ոչ բազմազանությունը չի խանգարում բորենիներին լինել իրենց զբաղեցրած էկոհամակարգերի անբաժանելի մաս։
Չնայած այն հանգամանքին, որ բորենիները գենետիկորեն ավելի մոտ են կատվազգիներին և վիվերներին, և պատկանում են կատվանմանների ենթակարգին, բորենիները իրենց մորֆոլոգիայով և պահելաձևով ավելի նման են շնազգիներին։ Բորենիներն էլ, շնազգիներն էլ ուտում են արագ, պահում են ուտելիքը, նրանց ոտքերը և չանկերը հարմարեցված են վազելու և կտրուկ շրջադարձեր կատարելու համար։ Այնուամենայնիվ, բորենիները կատվազգիների պես են խնամում ձագերին, զուգավորվում և հոտով նշում տարածքը։
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում: