Рубрика: Պատմություն

Պատմություն

Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:-Գարեգին Նժդեհ

Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:-Բյոռնե

Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:-Թեոդոր Ռուզվելտ

  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:

«Հայկական բարձրավանդակ», «Լեռնային երկիր» կամ «Լեռնային կղզի» անուններով։ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանները հասնում են Վիրք (Վրաստան), հարավում՝ Հայկական Տավրոս, արևմուտքում՝ Անտիտավրոսի, հյուսիսարևմուտքում Պանտոսի լեռներ, արևելքում՝ Կասպից ծով և Ուրմիա լիճ։

  • Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։

Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

15-րդ դարում Հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։

19-րդ դարում Այղր լճի շրջակայքում և Արաքսի մերձափնյա Շորլու, Սարվանլար, Խոր Վիրապ վայրերում դեռևս աճում էին որդան կարմիրի սեզերը։

Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Արագած լեռը 4096 մ

3[1]-w843qartez (1)419187_4269295340881_920566452_n.jpg
Փորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:

Մասիս լեռը

Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Բորենի

Բորենիներ, կատվանման գիշատիչ կաթնասունների ընտանիք: Ընտանիքում ներառված են միայն չորս տեսակի կենդանիներ Ընտանիքի ոչ բազմազանությունը չի խանգարում բորենիներին լինել իրենց զբաղեցրած էկոհամակարգերի անբաժանելի մաս։

Չնայած այն հանգամանքին, որ բորենիները գենետիկորեն ավելի մոտ են կատվազգիներին և վիվերներին, և պատկանում են կատվանմանների ենթակարգին, բորենիները իրենց մորֆոլոգիայով և պահելաձևով ավելի նման են շնազգիներին։ Բորենիներն էլ, շնազգիներն էլ ուտում են արագ, պահում են ուտելիքը, նրանց ոտքերը և չանկերը հարմարեցված են վազելու և կտրուկ շրջադարձեր կատարելու համար։ Այնուամենայնիվ, բորենիները կատվազգիների պես են խնամում ձագերին, զուգավորվում և հոտով նշում տարածքը։

Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:

Արդբեջանը և Թուրքիան

Оставьте комментарий