Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Իմ կարծիքով զինանշանը դա զինվորների խմբի նշանն է։

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը կառավարել է 30 տարի՝ մ.թ.ա 190-մ.թ.ա 160 թվականներում:

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Մայրաքաղաքը, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, իսկ Քաղաքը, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Նա շատ հզոր բանակ ուներ ու շատ լավ էր կառավարում իր բանակը:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, որ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանդ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով դյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։ Արտաշեսը իշխանության գալով պարգևատրում է իր բոլոր դաշնակիցների ինչպեսն նաև Դարեհ արքային: Պատերազմի ժամանակ նա գերի է վերցրել Ալանների արքայազնին: Սաթենիկը նստում է գետի ափին և խնդրում Արտաշեսին, որ ազատ արձակի իր եղբորը Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին, բայց նրա հայրը պայմաններ է դնում, իսկ արտաշեսը կատաղում է, գնում ու առևանգում է սաթենիկին, և նրանք ամուսնանում են: Արտավազդը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի2 (Մուրացյան Արգամի) հետ, սաստիկ տենչալով նրա սերը, և, հավանաբար, զանազան հմայական միջոցներով կամենում է նրա սիրտը գրավել։

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Оставьте комментарий