«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն:
1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը
Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ժամանակակից Գերմանիայի տարածքում ստեղծվել է այսպես կոչված Գոզեկի շրջանը, որի հաշվարկան համար հիմք է ծառայել ձմեռային արևադարձը[3]։
2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ
Յուրաքանչյուր ժողովուրդ օգտագործել է պատմական դեպքերի թվագրման իր համակարգը։ Ոմանք փորձել են տարիների հաշվարկն սկսել աշխարհի ստեղծումից. հրեաներն այն թվագրել են մ.թ.ա. 3761 թվականով, ալեքսանդրյան ժամակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է մ.թ.ա. 5493 մայիսի 25-ը։ Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (մ.թ.ա. 753)։ Պարթևները, բյութանիացիները և սելևկյանները տարիների հաշվարկն սկսել են առաջին թագավորի գահակալումից, եգիպտացիները՝ ամեն հաջորդ արքայատոհմի գահակալումից։ Իր օրացույցն է ստեղծել նաև համաշխարհային կրոններից յուրաքանչյուրը. ըստ բյուզանդական օրացույցի՝ գրիգորյան օրացույցի 2021 թվականի սեպտեմբերի 14-ից սկսվում է 7530 թվականը՝ սկսած «աշխարհի արարումից», ըստ իսլամական օրացույց՝ Հիջրայի 1440 թվականը (2018 թվականի սեպտեմբերի 11-ից), ըստ բուդդայական օրացույցի՝ Նիրվանայի 2564 թվականն է, իսկ ըստ բահաի օրացույցի՝ 177 թվականը։
3.Հայոց Նախահայկեան օրացույցը
Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներ տարբեր ազգեր օգտագործել են տարբեր օրացույցներ։ Այս օրացույցները շատ հաճախ փոխվել են մարդկանց հավատալիքների, աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ։ Կրոնը և օրացույցը սերտորեն կապված են իրար հետ։ Ինչպես գիտենք նախկինում կրոնական պատկերացումները սերտորեն կապված են եղել աստղագիտությանը (հնում երկնային լուսատուները աստվածացված են եղել և մեզ հայտնի բոլոր հնագույն դիցարաններում եղել է երկնային լուսատուների պաշտամունք)։
Այսօր ուզում եմ ներկայացնել Հայոց Նախահայկեան օրացույցի մասին իմ կարդացած տեղեկությունը։
Մինչև Հայկի Հայաստան գալը, այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր օրացույց։ Այս օրացույցում տարի է համարվել միայն այն ժամանակահատվածը, երբ երևացել է Հայկն աստեղատան գլխավոր աստղը։ Տարին սկսվել է հենց այս աստղի առաջին ծագումով և տևել է այնքան, քանի դեռ երկնքում հնարավոր է եղել տեսնել այդ աստղը։ Ահա այս աստղի վերջին երևալով էլ տարին ավարտվել է։ Այդ ժամանակահատվածը տևել է 295-300 օր։ Հենց 300 օրն էլ համարվել է տարվա կանոնական տևողությունը։ 300 օրերից դուրս մնացած ժամանակահատվածը համապատասխանել է Հայկի աստղի չերևալու հետ։ Համարվել է, որ այդ ընթացքում աստվածների հայրը՝ Հայկը, գտնվել է Անդրաշխարհում, այսինքն մահացած։ Սրան զուգահեռ , այդ օրերը համարվել են արգելքի օրեր օրինակ՝ չի թույլատրվել ամուսնությունը։
Այսպիսով, տարին բաժանված է եղել 10 ամիսների, որոնցից յուրաքանչյուրը ունեցել են 30 օր։ Տարուց դուրս են մնացել 65-70 օր։ Բանն այն է, որ Հայկի աստղը իրոք չի երևացել 70 օր և որպեսզի տարին պահպանի իր 300 օրը, վերջին ամսվա վերջին 5 օրը համարվել է և տարու մեջ, և տարուց դուրս։
Նախահայկեան օրացույցը ամենաերկար կիրառությունն է ունեցել՝ 66,5 դար (Ք․ ա․ 9000 թ․ -Ք․ ա․ 2341 թ․)։
Նախահայկեան օրացույցի կիրառումը համընկել է կարևորագույն ձեռքբերումների ժամանակահատվածի հետ՝ հացաբույսերի մշակում, կենդանիների ընտելացում, աստղալից երկնքի բաժանումը համաստեղությունների, գրի նախնական տեսակների գյուտ, բրոնզի, երկաթի մշակում և այլն։
4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը
5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը
6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ
- 1939 թվականին Մարտնչող անաստված միությունն առաջարկել է վերանվանել ամիսները[22]։ Առաջարկվել են այսպիսի անվանումներ.
ԱմիսԱռաջարկվող անվանումՀունվարԼենինի ամիսՓետրվարՄարքսի ամիսՄարտՀեղափոխության ամիսԱպրիլՍվերդլովի ամիսՄայիսՄայիս ամիսՀունիսԽորհրդային սահմանադրության ամիսՀուլիսՀնձի ամիսՕգոստոսԽաղաղության ամիսՍեպտեմբերԿոմինտեռնի ամիսՀոկտեմբերԷնգելսի ամիսՆոյեմբերՄեծ հեղափոխության ամիսԴեկտեմբերՍտալինի ամիս
- Ռուսաստանում Ավիացիայի օրը ներկայում նշվում է օգոստոսի երրորդ կիրակի օրը, սակայն օդաչուներն այն տոնում են օգոստոսի 18-ին՝ ԽՍՀՄ օդային նավատորմի օրը։ Օգոստոսի 18-ը սահմանվել է ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1933 թվականի ապրիլի 28-ի № 859 որոշմամբ, քանի որ այն օգոստոսի երրորդ հանգստյան օրն էր ըստ այդ ժամանակ գործող վեցօրյակներով օրացույցի։ Հենց օգոստոսի 18-ին է երկար ժամանակ նշվել տոնը նույնիսկ վեցօրյակների վերացումից հետո։ Տոնն օգոստոսի երրորդ կիրակի օրը տեղափոխվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի՝ № 3018-Х «Տոն և հիշատակի օրերի մասին» որոշմամբ, բայց տոնն օգոստոսի 18-ին նշելու մասնագիտական ավանդույթը մնացել է[23]։
7.Արեգակնային, ավազային ժամացույց
Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ[1]։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից[2]։
Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել
