Рубрика: Պատմություն

Պատմություն

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /

Հին Եգիպտոսը գտնվում էր Աֆրիկայի հյուսիս արևելքում նեղոս գետի ափերին:
21-րդ դարում ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը Կահիրե մայրաքաղաքով։

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

Ք․Ա․ XXXI-րդ դարում երկու թագավորությունների միավորումից՝ Մենեսի գլխավորությամբ ստեղծվեց Եգիպտոսի միացյալ թագավորություն Մեմֆիս մայրաքաղաքով։ Մեմֆիսը եգիպտերեն նշանակում էր Մինֆի՝ Սպիտակ պարիսպ։ Այն գտնվում էր Նեղոս գետի ափին։ Քաղաքը հիմա գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։
Հիմա Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է, որը գտնվում է Նեղոսի ափին։ Այն Աֆրիկայի և արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է և Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոներից մեկը։ Նրա շուրջը կան շատ քաղաքներ, որոնց հետ այն կազմում է Մեծ Կահիրե 16 միլիոն բնակչությամբ

3.Ովքեր էին փարավոնները:

Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստվածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր։

Оставьте комментарий