Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:
Առաջադրանքներ
1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.
ա) ընկուզենու նկատմամբ
Ամբարտավան, համառորեն:
բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ
Հաշտ, խաղաղ, գեղափայլ, հյութեղ:
2. Ընկուզենուն՝
• մեղադրիր.
Ընկուզենին իրեն շատ ինքնասիրելից էր պահում և չէր ուզում, որ իրենից ոչ ոք լավ չլիներ: Մարդիկ շատ ճիշտ էին անում, որ նրա վրա փայտ ու քար էին շպրտում, որովհետև նա արժանի էր այդ վերաբերմունքին:
• արդարացրու.
Ընկուզենին իրեն շատ ճիշտ էր պահում, որ ուզում էր ավելի գեղեցկանար, սիրունանար և փարթամանար, իսկ այն չար մարդկանց, որոնք փայտ ու քար էին շպրտում նրա վրա ես կասեմ միայն երկու բառ` ամոթ նրանց:
• բնութագրիր:
Ընկուզենին մի կողմից շատ էր ուզում ավելի գեղեցկանար, բայց մի կողմից նա շատ վատ էր վերաբերվում մյուս ծառերի հանդեպ: Եթե ես լինեի ընկուզենու տեղը, ես նույնպես կփառթամանայի, բայց այնպես, որ մյուսներին նեղություն չտայի:
3. Լրացրու թերի միտքը.
Առակն այն մարդկանց մասին է, որոնք համառորեն ուզում են իրենց ասածը կատարեն, բայց չեն մտածում հետևանքների մասին:
4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:
Բարկության ելնողը վնասով կնստի:
Գայլը երբեք չի կշտանա:
5. Այլ վերնագիր գրիր առակի համար:
Համառ Ընկուզենին
