Рубрика: Հայոց լեզու

Մայրենի

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով, ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
Յոթ գլխով-յոթգլխանի
ստրուկի մտքով-ստրկամիտ
լի և առատ-լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով-մտամոլոր
սուր ընթացող-սրընթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող-մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
Նկուն-ընկճված
պախուրց-երասանակ
նանիր-դատարկ
հորջորջել-անվանել
ագուցել-հագցնել
զեղծել-ապականել
թալկանալ-նվաղել
ոթել-հոսեցնել
դժնդակ-անգութ
ճեպել-շտապել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
Հորդահոս-արագահոս
սառնորակ-բարձրորակ
անուշահամ-դառնահամ
կենսագիր-բնագիր
զբոսանավ-շոգենավ
կարմրազգեստ-շրջազգեստ
գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Բարձրախոս-բարձրաճաշակ
դեղնակտուց-դեղնագույն
ջրաղաց-ջրաթափանց
աշխարհամարտ-աշխարհակալ
ծովածոց-ծովակալ
լեռնագնաց-լեռնաշղթա
սրբավայր-սրբատեղի:

Оставьте комментарий