Рубрика: Գրականություն

Կոմիտաս

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

Աղբյուրը

Рубрика: Երկրաչափություն

Առաջադրանք 04.10.2022

04.10.2022.- առաջադրանք դասագրքից 62, 63, 64,

Տանը կրկնել տեսական նյութը, վերջացնել դասրանում կիսատ թողածը

AOB+AOD

63. 64 Առաջադրանքներ

Լրացուցիչ առաջադրանք 74, 76

Լուծում

ա) 1)117+117=234

2)360-234=126

3)126:2=63

1, 3 անկյուները = 63

2, 4 անկյուները =117

բ)

  1. 43,27+43,27=86,54

2.360.00-86.54=283.46

3.283.46:2=136.73

2, 4 անկյուները = 136.73

1, 3 անկյուները =43,27

ա) 2+4=220
2=110
1=70
3=70

բ)3x+x=180
4x=180
x=45
180-45=135
Ստ.՝3 * 45+45 =135 + 135=270

գ)180-30=150
150:2=75
75 75+30=105
75 105

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշի

03.10.2022

  1. ա)(-1/4)×A²B×5B²C×(-2)AC²=(-1/2)A³B³C³

բ)3CE×17EK³×2C³K=102C⁴E²K⁴

Գ)5B²C²×7CE³×(-6)BE³=(-210)B³C³E⁶

Դ)(-5)E²K²×6E8P=(-240)E³K²P

Ե)7K²P×5PX×5K²X²=175K⁴P²X³

Զ)2PX²×8X×12Y=192PX³Y

Է)12AK²×(-3)KX²×2AX=(-72)A²K³X³

Ը)13A³K×5K³Y×AY³=65A⁴K⁴Y⁴

2. ա) (XY)²=X×X×Y×Y

բ) (AB)²=A×A×B×B

գ)(2X)³=2×2×2×X×X×X

դ) (3Y)²=3×3×Y×Y

ե) (2ABC)¹=2ABC

Զ) (3MUK)²=3×3×M×M×U×U×K×K

Է) (13XY)⁹=13×13×13×13×13×13×13×13×13×X×X×X×X×X×X×X×X×X×Y×Y×Y×Y×Y×Y×Y×Y×Y

Ը) (17CD)²⁰=17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×17×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×C×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D×D

3. (a²)²=a⁴

(ab)²=a²b²

(2x)³=2³x³

(3b)³=3³b³

(4c²)²=4²c⁴

(5ab)²=5²a²b²

(7ab²)²=7²a²b⁴

(9b²c)²=9²b⁴c²

(3c²e⁴)⁴=3⁴c⁸e¹⁶

(2a²k³)⁵=2⁵a¹⁰k¹⁵

(1/2a²)²=1/2²a⁴

(3/4a²)²=3/4²a⁴

(-1.1/2c²)²=-1.1/2²c⁴

(-1.1/3e³)³=-1.1/3³e⁹

(1.1/7ab)²=1.1/7²a²b²

(-1/6px³)³=-1/6p³x⁹

4. 25a²=5a²

49b²=(7b)²

16c⁴=(4c²)²

81e⁶=(9e³)⁶

64k⁸=(8k⁴)²

1/49p⁸=(1/7p⁴)²

2.1/4a¹⁰x⁶=(3/2a⁵x³)²

2.7/9b¹²y¹⁰=(5/3b⁶y⁵)²

5. 8a³=(2a)³

27b³=(3b)³

125c⁶=(5c²)³

216e⁹=(6e³)³

1/27a⁹c³=(1/3a³c)³

1/125b⁶y¹²=(1/5b²y⁴)³

15.5/8a¹⁸p⁹=(5/2a⁶p³)³

2.10/27b⁶c¹⁸=(4/3b²c⁶)³

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրությունը

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

բնակչության բնական վերարտադրության շարժի ցուցանիշներն են ծնելիության և մահացության:

2․ Զարգացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

Ֆրանսիա, Ճապոնիա, Պորտուգալիա, Բելգիա, Ռուսաստան ,Գերմանիա,Կանադա , Իտալիա ,Չինաստան ,Մալթա,Ուկրաինա ,Նոր Զելանդիա, Իսպանիա, Հունաստան

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

Նիգերիա, Հնդկաստան, Սաուդյան, Արաբիա, Ալժիր, Արգենտինա, Քենիա, Սիրիա, Կամերում, Պակիստան

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Կանադա

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու


76. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:


Ոսկեշար-արծաթաշար, բազմազբաղ-մտազբաղ, բազկատարած-ճյուղատարած, գնդացիր-ջրացիր, ստրկահոգի-մեծահոգի, սիրահոժար-ինքնահոժար, մեղմանվագ-ողբանվագ,
սառցալեզու-հայալեզու, բանաձև-շրջնաձև, գաղտագողի-որսագող:



77. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառապաշար-բառախաղ, վիրաբույժ-վիրակապ, միամիտ-միատոն, սևահոգի-սևազգեստ, մանրազնին-մանրադիտակ, սրբատաշ-սրբապատկեր, մազապուրծ-մազակալ,
փայտահատ-փայտագործ, մթնկա-մթնշաղ, դյուրահավան-դյուրավառ, մրրկածեծ-մրրկահողմ, որմնադիր-որմնանկար:

78. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Հայրապետ-հայրապետական, դիմադիր-դիմադրություն, խաչակնքել-խաչակնքություն, ծանրակշիռ-ծանրակշռություն, գլխարկ-անգլխարկ, զվարթաբան-զվարթաբանություն, ձայնասփյուռ-ձայնատարած,
լուսապսակ-արևապսակ, աստղագուշակ-աստաղագուշակություն, մեղմաշունչ- մեղմաշնչորեն, կանխավճար-կանխավճարային, բարետես-անբարետես, ժպտալից-ամժպտալից:



79. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք-իջնել
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր-բան
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ-սին:

80. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

81. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկան – չարագույժ:

Գթառատ-անգութ, թունաբեր-ջրաթույն, մտամոլոր-սրամիտ, կրթասեր-բարձրակիրթ, գնդակոծել-շարագունդ:

Рубрика: Երկրաչափություն

Ուղղահայաց ուղիղներ

Ուղղահայաց ուղիղներ

Տեսություն

Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մեկը մյուսի շարունակությունն է, կոչվում են կից անկյուններ:

Lenku_veidi_1taisne.png

Քանի որ∡AOB=180°՝ որպես փռված անկյուն, իսկ OC ճառագայթը այն բաժանում է երկու մասի, ապա∡1+∡2=180°

Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի:

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են:

Lenku_veidi_2taisnes.png

Եթե երկու ուղիղներ հատվում են, ապա առաջանում է հակադիր անկյունների երկու զույգ՝∡1,∡3 և∡2,∡4

∡1+∡2=180° և ∡1+∡4=180°, կից անկյունների հատկության հիման վրա, հետևաբար՝∡2=∡4

Նույն ձևով ստանում ենք, որ՝∡1=∡3

Հակադիր անկյունները հավասար են:

Եթե կից անկյուններից մեկը ուղիղ է (հավասար է 90°-ի), ապա ուղիղ է նաև մյուսը:

Եթե հակադիր անկյուններից մեկը ուղիղ է, ապա ուղիղ են նաև մյուսները:

Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:

a և b ուղիղների ուղղահայացությունը նշանակում են այսպես՝ a⊥b

Lenku_veidi_taisne_perp.png

Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:

Lenku_veidi_2taisnes_perp.png

Առաջադրանք՝ 66, 67, 68, 69, 70, 71

ABC = 180-111=69

ABC = 180-90=110

ABC = 180-15=165

Կից անկյունը ուղիղ է

Կից անկյուներից մեկը պետք է լինի ուղիղ, որ անկյունը լինի ուղիղ 

Երկու հատ հավասար կից անկյուն  կարող է լինել դա ուղիղ անկյուն է

hk, kl հատվածներ են ոչ թե անկյուն ՝ ո

AOB-BOC=AOC

90-20=70

Պատ.՝ 70°