Рубрика: Կենսաբանություն

Կենսաբնություն

«Ջրիմուռներ»

Ջրիմուռները համարվում են բուսական աշխարհի հին ներկայացուցիչներից մեկը, որոնք պատկանում են ստորակարգ բույսերին։ Ջրիմուռները առաջացել են 2,5մլրդ տարի առաջ։ Ջրիմուռները բաժանվում են երեք տեսակի՝ միաբջիջ, գաղութային, բազմաբջիջ։ Ջրիմուռները և ունեն մանրադիտակային չափսեր, և տասնյակ մետրերի երկարության չափսեր։ Ջրիմուռները ունեն պարզ կառուցվածք, մարմինը ամբողջական է և այդ մարմինը կոչվում է թալոմ։ Կա ջրիմուռների 35հազար տեսակ։ Դրանք տարածված են ամեն տեղ՝ հաղցրահամ և աղի ջրավազաններում, տաք աղբյուրներում, քարերի վրա, հողում և այլն։ Միաբջիջ ջրիմուռները կազմված են մի բջջից, օրինակ՝ քլամիդոմոնադ, կանաչուկ և այլն։ Ֆոտոսինթեզը ընթանում է շատ ինտենսիվ և կարող է անջատել մեծ քանակությամբ թթվածին։ Դրա համար կանաչուկը օգտագործում են տիեզերանավերում և սուզանավում՝ օդի նորմալ բաղադրությունը վերականգնելու համար։ Գաղութային ջրիմուռները այն ջրիմուռներն են, որոնք կարող են պարունակել մի քանի բջջից մինչև հարյուրավոր բջիջներ։ Բազմաբջիջ ջրիմուռներն են՝ սպիրոգիրան, ուլոտրիքսը, ուլվան, լամինարիան և այլն։ Բոլոր ջրիմուռները կատարում են ֆոտոսինթեզ։ Բացի կանաչ գույքի քլորոֆիլից, ջրիմուռներում առկա են դեղին, նարնջագույն, գորշ, կարմիր գունակներ, որոնցով որոշվում է ջրիմուռների գույնը։ Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական եղանակներով։ Վեգետատիվ բազմացման ժամանակ միաբջիջ որը կիսվում են, գաղութային որը տրորվում են, իսկ բազմաբջիջների թալոմը մասնատվում է։ Անսեռ բազմացումը կատարվում է ապարների և զոոսպորների միջոցով։ Սպորները անշարժ են, իսկ զոոսպորները մտրակների միջոցով շարժվում են։ Սեռական բազմացման ժամանակ առաջանում են երկու սեռական բջիջներ՝ գամետները, որոնք միաձուլվելով ձևավորում են բջիջ՝ զիգոտ։ Սպիրոգիրայի սեռական բազմացման ձևը կոչվում է կոնյուգացիա։ Ջրիմուռները պետք են գալիս բժշկության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ բաների համար։ Ջրիմուռները մեկ-մեկ օգտագործում են որպես սննդամթերք։ Նաև ջրիմուռներից ստանում են՝ յոդ, բրոմ, պատրաստում են Ժելատին և այլն։ Գյուղատնտեսության համար ջրիմուռները օգտագործում են որպես անասնակեր, պարարտանյութ և միկրոտարրեր։