Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

«Արիստոտել»

Պատրաստել ուսումնական նյութ Արիստոտելի մասին՝ բերել իրա կյանքից և գործունեությունից։ Ինձ հետաքրքրեց Արիստոտելի կենսագրությունը և գործունեությունը, որովհետեւ ես իմացա, որ նա մ.թ.ա. 4-րդ դարում ստեղծել է առաջին ֆիզիկայի գիրքը։

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ-ին, մարտի 7-ին Թրակիայի ստագիրա քաղաքում։ Մ.թ.ա. 366թ-ին նա գնում է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ սովորում է մինչև իր ուսուցիչ Պլատոնի մահը՝ մ.թ.ա. 347թ-ին։ Մ.թ.ա. 343թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիփոս երկրորդի հրավերով Արիստոտելը գնում է Մակեդոնիայի Պելլա մայրաքաղաքը և զբաղվում է Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։ Երբ Մակեդոնացին մեծանում է և գնում է պարսկական արշավանքի, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիլյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, իսկ դպրոցի անունը դնում է վայրի անունով՝ Լինեն։ Արիստոտելը ունի բազմաթիվ աշխատություններ, բայց շատերը մեզ չեն հասել, դե իհարկե բացի նրանից, որ գիտենք, որ Արիստոտելը IV դարում ստեղծել է առաջին ֆիզիկայի գիրքը։ Ընդհանրապես Արիստոտելի աշխատությունները բաժանվում են յոթ մասի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելի բոլոր աշխատությունները միասին ստացել են՝ «Արիստոտելյան կորպուս» անվանումը։

Оставьте комментарий