Рубрика: Կենսաբանություն

Պտերմանմաններ

Սպորավոր բույսերի շարքում մամուռներից հետո բարձրակարգ բույսերի ներկայացուցիչներից են պտերանմանները։ Պտերանմանները կան 10000տեսակ։ Պտերանմանները են պատկանում պտերները, ձիաձետերը, գետնամուշկերը։ Պտերանմանները ի համեմատ մամուռների լավ զարգացած են և կատարյալ ցամաքային բույսեր են։ Պայմաններին հիմնական բնորոշ է բուսական հյուսվածքը և մասնագիտացված մարմինը։ Պատանմանները ունեն զարգացած արմատային համակարգ, ունեն ահագին լավ արտահայտված ցողուն և զարգացած ցողուն։ Պատանմանները շատ նման են ծաղկավոր բույսերի, բայց ծաղիկ չունեն։ 350մլն տարի առաջ երկրագնդի վրա աճում էին 40մ բարձրությամբ պտերանմաններ, դրանք ծառանման պտերանմաններն էին։ Առաջ ծառանման պտերանմաններից կազմված էր ամբողջ երկրագունդը և դրանք հանդիսանում էին ֆոտոսինթեզ կատարող հիմնական օրգանիզմները։ Պտերանմաններից կազմված անտառներում առաջ ապրում են մեծ չափսեր ունեցող միջատները, գիգանտ սողունները, նույնիսկ դինոզավրերը։ Ներկայում ծառանման տեսակները միայն պահպանվել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որոնց բարձրությունը հասնում 20մ բարձրության։ Ժամանակակից պտերները բազմամյա խոտաբույսերի են, որոնք աճում են խոնավ և ստվերոտ տեղերում, օրինակ՝ գետերում, լճերում, առուների եզրերին և այլն։ Դրանց ցողունը հողում դառնում է կոճղարմատ, որի շնորհիվ զարգանում են արմատները և տերևները։ Պտուղների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է դեղատեսակների համար։ Պտերները տերևները փետրաձև են և կանաչ, մեկ մետր երկարություն ունեցող։ Պտերները ներկայացուցիչներից են՝ անդիատում, իժալեզու, ձարխոտ։ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատը տարածված է սովորական վահանապտերը, նույնիսկ կան տեսակներ, որոնք գրանցված են կարմիր գրքում։ Վահանապտերը տերևները օգտագործում են ծաղկեփնջերի զարդարման մեջ։ Պտերանմանների բազմացումը կատարվում է անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով։ Հասուն տերևացողուննավոր շատերը բազմանում են անսեռ ճանապարհով։ Պտերները տերևի ստորին մասին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ, որոնցով հասունանում են Սպորները։ Սպորները շատ մանր են և միայն կարելի է դրանց տեսնել մանրադիտակով։ Յուրաքանչյուր սպորտ իրենից ներկայացնում է մեկ բջիջ՝ կորիզով, ցիտոպլազմայով և սննդանյութերի անհրաժեշտ պաշարով։ Սպորների հասունանալուց հետո սպորանգիումները պատռվում են և Սպորները քամուց ընկնում են հողի վրա, հետո ծլում են և առաջանում են 1-2սմ կանաչ սրտաձև թիթեղիկ՝ նախածիլ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին և հողին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ։ Արական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգական օրագնները՝ արքեգոնիումներ։ Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջների, և այդպես շարունակ բոլոր այդ բջիջները միանում են և դառնում պտերանմաններ։

Рубрика: Նախագծեր

Սեբաստացու օրեր, կթահամալիրի տոն

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ովքե՞ր են մխիթարյանները


Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։


Ինչքանով եմ ես սեբաստացի:

Ես սեբաստացիեմ նրանով որ, սովորում եմ այս դպրոցում, անում եմ տնային աշխատանքները իմ սեփական բլոգում, զգում եմ ինձ ազատ ու հանգիս և դրանով տարբերվում եմ ուրիշ դպրոցների երեխաներից:


Ինչպե՞ս դարձա սեբաստացի:

Մի պայծառ ամառային օր էր: Ծնողներս ասացին, որ մի հրաշալի տեղ ենք գնալու: Ես շատ անհամբեր էի ու անհանգիստ. զգում էի, որ ինձ լավ անակնկալ էր սպասվում: Ես չսխալվեցի: Մենք մտանք դպրոցի բակ, ու կարծես հեքիաթ լիներ: Աշակերտ, թե ուսուցիչ ուրախ էին ու երջանիկ, բոլորի դեմքին փայլում էր ժպիտ: Երեխաների մի մասը լողում էր, մյուս մասը նկարում, մի քանիսը կարդում, մի քանիսն էլ պարզապես վայելում պահը: Ես կասկածում էի, որ դպրոց եմ եկել: Մտանք շենք, այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Նառան ժպիտը դեմքին ու ասաց.
-Բարի գալուստ: Դու արդեն սեբաստացի ես:
Ես շնորհակալ եմ ծնողներիս ու երջանիկ եմ, որ սեբաստացի եմ: Հպարտություն է սեբաստացի լինելը:


Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն  տարի։


Սեբաստացի լինել, նշանակում է….

լինել ընկերասեր, բարի, ինքնուրույն, պատասխանատու:


Կրթահամալիրի հրաշալիքները:

Մարմարյա սրհան է


Սեբաստացիական իմ սիրելի անկյունը:

Իմ սիրելի անկյունն իմ դասարանն է, որտեղ են իմ ընկերները:


Սեբաստացիական իմ ճանապարհը:

Սեբաստացիական ճանապարհս հեշտ չէ, այս պահին շատ դժվարություններ ունեմ, որոնք պիտի հաղթահարեմ: