Սպորավոր բույսերի շարքում մամուռներից հետո բարձրակարգ բույսերի ներկայացուցիչներից են պտերանմանները։ Պտերանմանները կան 10000տեսակ։ Պտերանմանները են պատկանում պտերները, ձիաձետերը, գետնամուշկերը։ Պտերանմանները ի համեմատ մամուռների լավ զարգացած են և կատարյալ ցամաքային բույսեր են։ Պայմաններին հիմնական բնորոշ է բուսական հյուսվածքը և մասնագիտացված մարմինը։ Պատանմանները ունեն զարգացած արմատային համակարգ, ունեն ահագին լավ արտահայտված ցողուն և զարգացած ցողուն։ Պատանմանները շատ նման են ծաղկավոր բույսերի, բայց ծաղիկ չունեն։ 350մլն տարի առաջ երկրագնդի վրա աճում էին 40մ բարձրությամբ պտերանմաններ, դրանք ծառանման պտերանմաններն էին։ Առաջ ծառանման պտերանմաններից կազմված էր ամբողջ երկրագունդը և դրանք հանդիսանում էին ֆոտոսինթեզ կատարող հիմնական օրգանիզմները։ Պտերանմաններից կազմված անտառներում առաջ ապրում են մեծ չափսեր ունեցող միջատները, գիգանտ սողունները, նույնիսկ դինոզավրերը։ Ներկայում ծառանման տեսակները միայն պահպանվել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որոնց բարձրությունը հասնում 20մ բարձրության։ Ժամանակակից պտերները բազմամյա խոտաբույսերի են, որոնք աճում են խոնավ և ստվերոտ տեղերում, օրինակ՝ գետերում, լճերում, առուների եզրերին և այլն։ Դրանց ցողունը հողում դառնում է կոճղարմատ, որի շնորհիվ զարգանում են արմատները և տերևները։ Պտուղների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է դեղատեսակների համար։ Պտերները տերևները փետրաձև են և կանաչ, մեկ մետր երկարություն ունեցող։ Պտերները ներկայացուցիչներից են՝ անդիատում, իժալեզու, ձարխոտ։ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատը տարածված է սովորական վահանապտերը, նույնիսկ կան տեսակներ, որոնք գրանցված են կարմիր գրքում։ Վահանապտերը տերևները օգտագործում են ծաղկեփնջերի զարդարման մեջ։ Պտերանմանների բազմացումը կատարվում է անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով։ Հասուն տերևացողուննավոր շատերը բազմանում են անսեռ ճանապարհով։ Պտերները տերևի ստորին մասին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ, որոնցով հասունանում են Սպորները։ Սպորները շատ մանր են և միայն կարելի է դրանց տեսնել մանրադիտակով։ Յուրաքանչյուր սպորտ իրենից ներկայացնում է մեկ բջիջ՝ կորիզով, ցիտոպլազմայով և սննդանյութերի անհրաժեշտ պաշարով։ Սպորների հասունանալուց հետո սպորանգիումները պատռվում են և Սպորները քամուց ընկնում են հողի վրա, հետո ծլում են և առաջանում են 1-2սմ կանաչ սրտաձև թիթեղիկ՝ նախածիլ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին և հողին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ։ Արական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգական օրագնները՝ արքեգոնիումներ։ Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջների, և այդպես շարունակ բոլոր այդ բջիջները միանում են և դառնում պտերանմաններ։
