Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ովքե՞ր են մխիթարյանները
Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։
Ինչքանով եմ ես սեբաստացի:
Ես սեբաստացիեմ նրանով որ, սովորում եմ այս դպրոցում, անում եմ տնային աշխատանքները իմ սեփական բլոգում, զգում եմ ինձ ազատ ու հանգիս և դրանով տարբերվում եմ ուրիշ դպրոցների երեխաներից:
Ինչպե՞ս դարձա սեբաստացի:
Մի պայծառ ամառային օր էր: Ծնողներս ասացին, որ մի հրաշալի տեղ ենք գնալու: Ես շատ անհամբեր էի ու անհանգիստ. զգում էի, որ ինձ լավ անակնկալ էր սպասվում: Ես չսխալվեցի: Մենք մտանք դպրոցի բակ, ու կարծես հեքիաթ լիներ: Աշակերտ, թե ուսուցիչ ուրախ էին ու երջանիկ, բոլորի դեմքին փայլում էր ժպիտ: Երեխաների մի մասը լողում էր, մյուս մասը նկարում, մի քանիսը կարդում, մի քանիսն էլ պարզապես վայելում պահը: Ես կասկածում էի, որ դպրոց եմ եկել: Մտանք շենք, այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Նառան ժպիտը դեմքին ու ասաց.
-Բարի գալուստ: Դու արդեն սեբաստացի ես:
Ես շնորհակալ եմ ծնողներիս ու երջանիկ եմ, որ սեբաստացի եմ: Հպարտություն է սեբաստացի լինելը:
Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:
Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն տարի։
Սեբաստացի լինել, նշանակում է….
լինել ընկերասեր, բարի, ինքնուրույն, պատասխանատու:
Կրթահամալիրի հրաշալիքները:
Մարմարյա սրհան է
Սեբաստացիական իմ սիրելի անկյունը:
Իմ սիրելի անկյունն իմ դասարանն է, որտեղ են իմ ընկերները:
Սեբաստացիական իմ ճանապարհը:
Սեբաստացիական ճանապարհս հեշտ չէ, այս պահին շատ դժվարություններ ունեմ, որոնք պիտի հաղթահարեմ:
