Լրացուցիչ առաջադրանք
1.Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա.Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին։
Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ։
Գ. Հաստաբուն ընկուզենիների տակ՝ հասարակ նստարանների վրա տեղավորվել էին բավականին մեծ թվով մանուկներ, պատանիներ։
Դ. Աշխարհի ցավերից անտեղյակ՝ արևը բարձրանում էր սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տներով լեցուն գյուղերը։
2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Լեռ, սեղան, գիտնական, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում, ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:
Ծառ-ծառի
սեղան-սեղանի
ուսանող-ուսանողի
րոպե-րոպեի
գինի-գինու
տիրուհի-տիրուհու
այգի-այգու
հոգի-հոգու
օր-օրվա
ժամ-ժամվա
ամիս-ամսվա
գարուն-գարնան
որոշում-որոշման
ձմեռ-ձմռան
քույր-քրոջ
ընկեր-ընկերոջ
տանտիկին-տանտիկնոջ
հայր-հոր
մայր-մոր
եղբայր-եղբոր
անկյուն-անկյան
սյուն-սյան
տուն-տան
ուրախություն-ուրախության
սեր-սիրո
կորուստ-կորստի
աղջիկ-աղջկա
