Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։
  1.  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա-կրոն՝ քրիստոնեություն-ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Իսրայել-կրոն՝ հուդայականություն, Ճապոնիա-կրոն՝ սինոիզմ, Չինաստան-կրոն՝ դաոսիզմ, Ռուսաստան-կրոն՝ քրիստոնեություն-ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Ֆրանսիա-կրոն՝ քրիստոնեություն-ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Կանադա-կրոն՝ քրիստոնեություն-ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, ԱՄՆ-կրոն՝ քրիստոնեություն-ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Իրան-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Սաուդյան Արաբիա-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Ալժիր-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Նիգեր-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Վիետնամ-կրոն՝ ժողովրդական, Նիդերլանդներ-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Կազախստան-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Ուկրաինա-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Թուրքիա-կրոն՝ մահմեդականություն, ուղղություններ՝ սուննիզմ, շիիզմ, Ուրուգվայ-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Վրաստան-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Բրազիլիա-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Ավստրալիա-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Մոնղոլիա-կրոն՝ բուդդայականություն, Հունաստան-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Լեհանստան-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն, Հս. Կորեա-կրոն՝ անկուսակցական, Հայսատան-կրոն՝ քրիստոնեություն, ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, բողոքականություն:
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:

Միազգ երկրներ

Բազմազգ պետություններ

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն 7

Ինքնաստուգում

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքնիշխան պետություն ասելով ես հասկանում եմ այն, պետություն, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն,

2․ Նկարագրե՛լ տարածքային կառուցվածքի ձևերից մեկը։

Ունիտար-Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ: Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ: Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝ Լեհաստանը, Լիտվան, Ճապոնիան, Ֆրանսիան և այլն: Ունիտար է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն ունի երկաստիճան կառուցվածք: Այն բաղկացած է վարչական մարզերից և մարզերին ենթական համայնքներից

3․Ի՞նչ  են  բնակչությունը    և  բնակչության բնական շարժը։Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչություն-որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը

Բնակչության բնական շարժ- Բնակչությունը կամ նվազում է, կամ շատանում բնական միջոցով՝ ծնվում կամ մահանում։

Բնակչության վերարտադրության առաջին տիպին բնորոշ է ցածր բնական աճը, քանի որ ծնելիության և մահացության ցուցանիշները ցածր են:

Երկրորդ տիպի երկրներին բնորոշ է «ժողովրդագրական գարուն», քանի որ բնակչության ծնելիության ցուցանիշը բարձր է, իսկ՝ մահացությանը՝ չափավոր: Բնական աճը բարձր է, դիտվում է «ժողովրդագրական պայթյուն»:

4․Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը։

Բնակչության խտության ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչքան մարդ է բնակված երկրագնդի տարածքներում։

5․Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Միգրացիան այն է, երբ ինչ-որ մեկը  իր ծննդավայրից հեռանում են տարբեր երկրներ-քաղաքներ-գյուղեր։ Կան երկու տեսակներ՝ ներքին և արտաքին միգրացիա։ Ներքին միգրացիա անվանում են այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը գնում է իր ծննդավայրից։ Արտաքին միգրացիան այն է, երբ ինչ-որ մեկը հեռանում է իր երկրից այլ երկրներ։

6․Թվարկե՜ք միգրացիայի տեսակները,ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիաները լինում են արտաքին և ներքին, մշտական և ժամանակավոր, օրինակ՝ գյուղից գյուղ, քաղաքից գյուղ, գյուղից քաղաք և փոքր քաղաքից մեծ քաղաք։

7․ Թվարկե՛ք․

Երեք խառնածին ռասաները ՝ Եվրոպոիդ, Ավստրոլոիդ, Նեգրոիդ։

Երեք  ազգային  կրոններ՝ Քրիստոնեություն, Մահմեդականություն, Բուդդիզմ։

Չորս լեզվաընտանիք ՝Խոյիսյան, Ալջիական, Պալեոսիբիրյան լեզվաընտանիքներ։

8․Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

Առաջին ուղղությունը՝ սեփական վերարտադրության և գյուղից կատարվող միգրացիայի հաշվին։ 

Երկրորդ ուղղությունը՝ քաղաքային բանկչության համակենտրոնացման ուժեղացում։

Երրորդ ուղղություն՝ քաղաքային տարաբնակեցման պարզ ձևերից անցումն է դեպի ավելի բարդ ձևեր։

9․ Ո՞ր պետությունում է ուրբանիզացման մակարդակը կազմում 100%. (0.5 միավոր)
ա. Սինգապուր                գ. Ռուսաստան
բ. ԱՄՆ                               դ. Հայաստան

10․ Ընդգծել միապետությունները. (1 միավոր)


Սաուդյան Արաբիա, Օման, Հայաստան, Ֆրանսիա, Իսպանիա, ԱՄՆ, Ճապոնիա,
Թուրքիա, Վրաստան, Մեծ Բրիտանիա

11․ Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնական պայմաները կախված են բնության տարրերիտարածականտարբերություններից, աշխարհի մեկ հատվածում այդ պայմաններըմարդկանցհամար կարողեն լինելնպաստավոր, միայլ հատվածում՝աննպաստ:Բնականպայմանների նպաստավորորությունըորոշվում էմարդու կյանքիևտնտեսականգործունեության հարմարության համար:

Բնական ռեսուրսները նյութական տեսանկյունիցդրանք շատհաճախնույնտարրերն ենինչ-որբնական պայմանները: Եթե մարդուկողմիցբնությունիցկորզված այդտարրերն օգտագործվումեն տնտեսությանմեջարտադրականնպատակների համար, ապա դրանքհամարվում ենբնականռեսուրս:

12․ Որո՞նք են ռեկրեացիոն ռեսուրսները։

Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեկրեացիոն ռեսուրսները շատ բազմազան են: Դրանց թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սանատորիաներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ

13․Պետության տարածքը  50000 կմ2  է,  բնակչության թիվը ՝ 4մլն մարդ։Որքան է բնակչության միջին խտությունը։

4.000.000:50.000=80

80/կմ2 

14․ Թվարկե՜լ և դասակարգե՜լ բնական ռեսուրսները։

Նավթ, ոսկի, երկաթ, փայտ, տորֆ, աղ, ջուր, օդ, 

Կենսական-Ջուր, օդ

15․ Ներկայացնե՜լ հողային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։

Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը կազմում է 13,1 մլրդ հա: Այն մոտավորապես հավասար է մեր մոլորակի ցամաքային մակերեսին (չհաշված սառցապատ տարածքները՝ Անտարկտիդան ու Գրենլանդիան, բևեռամերձ կղզիները և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Հողային ֆոնդը մեծամասամբ օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում: Օգտագործվող այդ հողերը հայտնի են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ անունով։

Рубрика: Գրականություն

Երիտասարդ  խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը