Рубрика: Հանրահաշիվ

Հանրհաշիվ

82. ա)2a+5b+7a=2a+7a+5b=9a+5b

բ)2x+3y+10x=2x+10x+3y=12x+3y

գ)7a+b+3a+b=10a+2b

դ)a+7b+b+2a=a+2a+7b+b=3a+8b

ե)2x+y+3x+y+4x=2x+3x+4x+y+y=9x+2y

զ)a+2x+5x+2a+9x=a+2a+2x+5x+9x=3a+16x

84. ա)1,1x-2,7y+0,8x-x+3y=1,1x+0,8-x-2,7y+3y=0,9x+0,3y

գ)1/3x+2/5y-x+1.1/4y=1/3x-x+2/5y+1.1/4y=-2/3x+33/20y=2/3x+1.13/20y

զ)1/4b-7x-3,2b+2.3/4x+b+0,6x=1/4b-3,2b+b-7x+2.3/4x+0,6x=-1.19/20b-3.13/20x

ը)ba²-3a³+7a²b+3a²-8a²b=ba²+7a²b-8a²b-3a³+3a²=-3a³+3a²

Рубрика: Գրականություն

Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
  • Իմ կարծիքով հեղինակը ծառերին համեմատում է մարդկանց հետ: Նա ի նկատի ունի, որ մարդիկ, ովքեր ապրում են ավելի մեկուսացած կյանքով, հաղթահարում են դժվարություններ, նրանք ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի հոգիներն ունեն:
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
  • Հայրենիքը չունի սահմաններ, հայրենիքը յուրաքանչյուրը պիտի այն կրի իր հոգու մեջ, հակառակ դեպքում մարդը հայրենիք չունի:
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

  •  

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ըստ ստեղծագործության երջանկությունը դա քեզ ճանաչելն է, քեզ ընդունելը ու քո իսկ կյանքով ապրելն է:

Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

Իմ պատկերացմամբ երջանկություն է, որ դու կաս, որ դու պետք է անցնես կյանքի ուղիներով, գտնես քո սրբազան առաքելությունը և այն պատվով կատարես:

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

«Արիստոտել»

Պատրաստել ուսումնական նյութ Արիստոտելի մասին՝ բերել իրա կյանքից և գործունեությունից։ Ինձ հետաքրքրեց Արիստոտելի կենսագրությունը և գործունեությունը, որովհետեւ ես իմացա, որ նա մ.թ.ա. 4-րդ դարում ստեղծել է առաջին ֆիզիկայի գիրքը։

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ-ին, մարտի 7-ին Թրակիայի ստագիրա քաղաքում։ Մ.թ.ա. 366թ-ին նա գնում է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ սովորում է մինչև իր ուսուցիչ Պլատոնի մահը՝ մ.թ.ա. 347թ-ին։ Մ.թ.ա. 343թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիփոս երկրորդի հրավերով Արիստոտելը գնում է Մակեդոնիայի Պելլա մայրաքաղաքը և զբաղվում է Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։ Երբ Մակեդոնացին մեծանում է և գնում է պարսկական արշավանքի, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիլյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, իսկ դպրոցի անունը դնում է վայրի անունով՝ Լինեն։ Արիստոտելը ունի բազմաթիվ աշխատություններ, բայց շատերը մեզ չեն հասել, դե իհարկե բացի նրանից, որ գիտենք, որ Արիստոտելը IV դարում ստեղծել է առաջին ֆիզիկայի գիրքը։ Ընդհանրապես Արիստոտելի աշխատությունները բաժանվում են յոթ մասի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելի բոլոր աշխատությունները միասին ստացել են՝ «Արիստոտելյան կորպուս» անվանումը։

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

03.10.2022

Լաբ.աշխ. գործիքների և միավորների հետ

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես չափման միավոր։

Միավորների ընտրությունից հետո պատրաստում եք այդ միավորի հետ համապատասխան չափիչ սարքը, օրինակ՝ երկարության համար հին ժամանակներում որոշել են հատուկ չափման միավոր՝ քանոն, բայց ոչ միջազգային, այլ բոլոր երկրների համար և որոշել են երկարության միավորների տարբեր չափսեր, օրինակ՝ մետր, միլիմետր, կիլոմետր, իսկ քաշի միավորներն են՝ կիլոգրամ, լիտր, միլիգրամ, գրամ, միլիլիտր և այլն։ Հին ժամանակներում որպես չափման միավոր վերցրել են ինչ-որ մի երկարության փայտ, որը որոշել են մետր և տարածել են բոլոր երկրներում։ Կիլո նշանակում է հազար, այսինքն 1 կիլոմետրը հավասար է՝ 1/1000մետր, 1կիլոգրամ՝ 1/1000գրամ։

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

04.11.2022

«Ֆուտ» չափման միավոր

Ֆուտը դա երկարության միավոր է անգլիական չափերի համակարգում։ Ֆուտը օգտագործվում է նաև այլ երկրներում, օրինակ չափերի ռուսական համակարգում։ 1918թ-ին ֆուտը հանվել է գործածությունից։ Պաշտոնական արժեքը ֆուտը ստացել է 1958թ-ին։ «Միջազգային» ֆուտը ստացել է կոնկրետ չափ՝ 0,3048մ չափսը։ Մինչև Մետրական համակարգի կիրառումը, ֆուտը Եվրոպայում կիրառվում էր որպես 12դյույմ։ Ֆուտը ինչպես գիտեք անգլերենով նշանակում է ոտնաթաթ, դրա համարել էլ ոտնաթաթի երկարությունը որպես երկարության չափման միավոր կիրառվել էր դեռ շատ հին ժամանակներից։ Նմուշների մեծ մասը հանդիպում են շումերների մոտ։

1ֆուտ=1/3յարդ=12դյույմ=0,3048մ

1ֆուտ=1/7սաժեն=12դյույմ=0,3048մ

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբնություն

«Ջրիմուռներ»

Ջրիմուռները համարվում են բուսական աշխարհի հին ներկայացուցիչներից մեկը, որոնք պատկանում են ստորակարգ բույսերին։ Ջրիմուռները առաջացել են 2,5մլրդ տարի առաջ։ Ջրիմուռները բաժանվում են երեք տեսակի՝ միաբջիջ, գաղութային, բազմաբջիջ։ Ջրիմուռները և ունեն մանրադիտակային չափսեր, և տասնյակ մետրերի երկարության չափսեր։ Ջրիմուռները ունեն պարզ կառուցվածք, մարմինը ամբողջական է և այդ մարմինը կոչվում է թալոմ։ Կա ջրիմուռների 35հազար տեսակ։ Դրանք տարածված են ամեն տեղ՝ հաղցրահամ և աղի ջրավազաններում, տաք աղբյուրներում, քարերի վրա, հողում և այլն։ Միաբջիջ ջրիմուռները կազմված են մի բջջից, օրինակ՝ քլամիդոմոնադ, կանաչուկ և այլն։ Ֆոտոսինթեզը ընթանում է շատ ինտենսիվ և կարող է անջատել մեծ քանակությամբ թթվածին։ Դրա համար կանաչուկը օգտագործում են տիեզերանավերում և սուզանավում՝ օդի նորմալ բաղադրությունը վերականգնելու համար։ Գաղութային ջրիմուռները այն ջրիմուռներն են, որոնք կարող են պարունակել մի քանի բջջից մինչև հարյուրավոր բջիջներ։ Բազմաբջիջ ջրիմուռներն են՝ սպիրոգիրան, ուլոտրիքսը, ուլվան, լամինարիան և այլն։ Բոլոր ջրիմուռները կատարում են ֆոտոսինթեզ։ Բացի կանաչ գույքի քլորոֆիլից, ջրիմուռներում առկա են դեղին, նարնջագույն, գորշ, կարմիր գունակներ, որոնցով որոշվում է ջրիմուռների գույնը։ Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական եղանակներով։ Վեգետատիվ բազմացման ժամանակ միաբջիջ որը կիսվում են, գաղութային որը տրորվում են, իսկ բազմաբջիջների թալոմը մասնատվում է։ Անսեռ բազմացումը կատարվում է ապարների և զոոսպորների միջոցով։ Սպորները անշարժ են, իսկ զոոսպորները մտրակների միջոցով շարժվում են։ Սեռական բազմացման ժամանակ առաջանում են երկու սեռական բջիջներ՝ գամետները, որոնք միաձուլվելով ձևավորում են բջիջ՝ զիգոտ։ Սպիրոգիրայի սեռական բազմացման ձևը կոչվում է կոնյուգացիա։ Ջրիմուռները պետք են գալիս բժշկության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ բաների համար։ Ջրիմուռները մեկ-մեկ օգտագործում են որպես սննդամթերք։ Նաև ջրիմուռներից ստանում են՝ յոդ, բրոմ, պատրաստում են Ժելատին և այլն։ Գյուղատնտեսության համար ջրիմուռները օգտագործում են որպես անասնակեր, պարարտանյութ և միկրոտարրեր։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

115. Տրված գոյականները երկու խմբի բաժանի ́ր:

Մարմին -մարմիններ ,մշակույթ- մշակույթներ, նյութ — նյութեր, շարժում — շարժումներ, ժամանակ-ժամանակներ, ճանապարհ — ճանապարհներ , օրացույց — օրացույցներ, դաշտ — դաշտեր,

116. Տրված գոյականները դարձրո ́ւ հոգնակի եւ բացատրի ́ր օրինաչափությունները:

Ա. Ձեւ — ձևեր, արտ — արտեր, հարց — հացեր, սարք — սաքեր, զենք — զենքեր, դեզ — դեզեր, օր — օրեր:

Բ. Երկիր — երկրներ, տարի — տարիներ, գնացք — գնացքներ, նվեր — նվերներ, վայրկյան — վայրկյաններ, ուղեւոր — ուղևորներ:

Գ. Թոռ — թոռներ, դուռ — դռներ, մուկ — մկներ, ձուկ — ձկներ, լեռ — լեռներ, բեռ — բեռներ:

Դ. Աստղ — աստղեր, արկղ — արկղեր, վագր — վագրեր, անգղ -անգղեր , սանր — սանրեր:

117.Յուրաքանչյուրբառիիմաստնարտահայտի՛րբառակապակցությամբ. գտի՛րերկուխմբիբառերինմանություննուտարբերությունը:

Ա.Դասագիրք — դասի գիրք, հեռագիր — հեռվից գրություն, արոտավայր- արոտի վայր, լրագիր -լուրերի գիր, ծառաբուն — ծառի բուն, մրգաջուր- մրգի ջուր, մրջնաբույն — մրջնի բույն, ծաղկեփունջ — ծաղկի փունջ, միջնապատ — միջին պատ:

Բ.Վիպագիր — վեպ գրող, մեծատուն — մեծերի տուն, զինակիր զենք կրող, ժամացույց — ժամի ցուցիչ, կողմնացույց — կողմերի ցուցիչ, երգահան — երգ գրող, քարահատ — քար հատող, պատմագիր պամություն գրող, քանդկագործ — քանդակ ստեղծող:

118. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա. Դասագրքեր, հեռագրեր, արրոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր։

Բ. Վիպագրեր, մեծատներ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագրեր, քանդակագործներ։

119. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողները ու բուժքույրները են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկաններըհետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապպետերը ու նախարարները:

120. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետները էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին, թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Рубрика: Պատմություն

Պատմություն

Վերհիշեք, թե երբ է կազմավորվել բյուզանդական կայսրությունը:Որտեղից է առաջացել Բյուզանդիա անունը:
Բյուզանդիան իր անվանումը ստացել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից(527-565)

Ովքեր էին ընտրում բյուզանդական կայսրին:
Ծերակույտը և զորքը:

Որոնք էին կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում:
Կայսրին էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը:Հուստինանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով :Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները:

Երբ է կազմվել Քաղաքացիական իրավունքի հավաքածուն:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
    մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
    Բնության մեջ համատարած լուռ (լռել) չկա:

    Աղմուկը կարող է հիշեցնել (հիշել)կոչման (կոչել) պատճառ դառնալ:
    աշխատող (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային (երթալ ու գալ) աղմուկը,
    բարձրաձայն (խոսել):
    Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:
    մարդկության (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն
    տոկոսը ջրից է բաղկացած:
    Բժշկության խորհրդանիշ (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությունը (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» արտահայտությունը (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորությունից (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականով (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա «Քավություն («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ արարքների (ինչի՞, անել) համար: 

114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

1. վանք, անտառ, գայլ, երեխա, թփուտ
2. հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ
3. Հովհաննես Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ, մոլորակ, «Ջութակ և սրինգ»
4. կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա 

1. Երեխա, որովհետև պատասխանում է ո՞վ հարցին, իսկ մնացածը ի՞նչ հարցին:
2. Առնետ, որովհետև պատասխանում է ի՞նչ հարցին, իսկ մնացածը ո՞վ հարցին:
3. Մոլորակ, որովհետև այն սովորական գոյական է, իսկ մյուսները՝ հատուկ անուններ: 4. Սարսափ, որովհետև այն առարկա չի, իսկ մնացածը առարկա են: