Ես գրել եմ ՀՀ-ն արդյունաբերական գործարաններըի մասին։
Մենք գիտենք որ, ամեն մի երկրի հզորության և բարեկեցության հիմքը տնտեսությունն է։Նրա գլխավոր բաղադրիչներից է արդյունաբերությունը։Մեզ հայտնի է, որ Հայաստանը հազարամյակների պատմության ընթացքում ունեցել է տնտեսության,արգավաճման ու ծաղկման,այնպես էլ խոր անկման ու քայքայման ժամանակաշրջաններ։
ՀՀ-ի արդյունաբերության պատմություն
ՀՀ ներկայիս տարացքում տնտեսության նոր աշխուժացման ու զարգացման առաջին նշանները երկարատև ընդմիջումից հետո հանդես եկան 19 դարի վեռջին։Այդ ժամանակ դրվեցին նաև ֆաբրիկագործանարանային արդյունաբերության հիմքերը։Բուռն վերելք ապռեց պղնձի արդյունաբերությունը։Ալավերդիում ֆրանսիացիները կառուցեցին իր ժամանակի առաջավոր տեխնոլոգիաով աշխատող <<Մանես պղնձաձուլական գործարանը>>։Ռուսական կապիտալի ներդրման շնորհիվ,զարգացավ նաև գին ու-կոնյակի արտադրությունը։Այս երկուսի բաժինը կազմում էր համախառն արտադրանքի 71%:Զարգանում էին նաև կաշվի-կոշիկի,մրգի պահածոների, մետաղամշակման և պանրագործության ճուղերը։Կառուցվեցին առաջին Էլեկտրակայանները։1913 թ․ գործում էր 13 էլեկտրակայան,որոնցից 9 ջրային էր,4`ջերմային։Զարգացավ Նաև երկաթուղային տրանսպորտը։
Երկրորդ համաշխարային պատերազմից հետո,Սկսվեց ինդրուստրացման ժամաանակաշրջանը։Այդ ժամանակ դրվեցին ՀՀ-ի ծանր արդյունաբերության հիմքը։Հայաստանը սկսեց դրսից բնական գազ ստանալ։Կառուցվացին միջհանրապետական կառուցվածքներ։Երկրի ինդրուստացումը ընդգրկեց Հայաստանի ամբողջ տարածքը։Այլևս չեր մնացել որևէ վարչական շրջան որտեղ չլինեին գործարաններ ու ֆաբրիկաներ։
ՀՀ-ի արդյունաբերական գործարանները
Հայաստանի արդյունաբերությունը խորհրդային տարիներին ձևավորվեց որպես տնտեսության առաջատար ճյուղ։Ներկայիս արդյունաբերական գործող և կազմալուծված գործարանների մեծ մասը հիմնադրվել են հենց այդ տարիներին։Արդեն 1980-ական թվականների վեռջին արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում բոլոր վառչական շրջաններում ու քաղաքներում՝ ավելի քան 200 բնակարանում։Գործարանների թիվը հասնում էր 700-ի որտեղ աշխատում էին գրեթե կես միլիոն մարդ։Ներկայումս այդ գործարանների սեփականաշնորման և ապապետականացման համար դրանց մի մասը չի գործում իսկ մի մասը աշխատում է փոքր հզորությամբ։
Մետալոգիական գործարաններ
Մենք արդեն խոսել ենք մանես գործարանի մասին։Այն 1989 թվականին փակվեց այժմ գործում է սեփականաշհնորված <<Մանես-վալեքս>> ձեռնարկությունը։
Երեվանի մաքուր մետալի գործարան-մշակում են մոլիպդենի խտանյութը և ստանում մետաղային մոլիպտեն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Արարատի ոսկու կորզման Ֆաբրիկա-որտեղ մշակվում է Սոթքի և մեղրաձորի ոսկու հանքաքարը։
Քանաքեռի ալյումինի գործարան-որտեղ այժմ ներմուծող ալյումինի հիման վրա թողարկվում է փայլաթիթեղ և այլ պատրաստի իրեր։
Մեքենաշինական գործարաններ
Երեվանի էլեկտրամեքենաշինական,էլեկտրալամպերի,կաբելի,էլեկտրատեխնիկական գործարաններ։
Երեվանի հաստոցաշինական,ֆրեզերային հաստոցների,<<ալմաստնեի>>(արեստական ալմաստների և ալմաստե գործիքների)Չարենցավանի հաստոցաշինական ու գործիքաշինական,Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանները։
Ռադիոելեկտրոնային գործարաններից էին <<Հրազդան-մեքենա>>,Երեվանի <<Տրանզիզտոր>>,<<Մարս>>,<<Սիրիուս>> գործարանները։
Քիմիական գործարաններ
Երեվանի <<Նայրիտ գործարանը>>-արտադրում էր քլորոպրենակին կաուչուկ։
Վանաձորի ազոտային պարարտանյութերի և ազոտական միացությունների գործարան։
Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ։
Երեվանի պոլիմերային նյութերի ու պլասմասաների գործարան,ավտոդողերի և ռետինատեխնիկական իրերի գործարան։
Երեվանում առանձին համալիր է կազմում քիմիական կենցաղային իրերի արտադրությունը(լվացող հեղուկներ,լաքեր,ներկեր,թունաքիմիկատներ,պոլիմերային թաղանտներ և պլաստմասսայե իրեր)
Վանաձորի սինթետիկ կորունդի և սինթետիկ թելերի գործարան։
Այս թվարկած ենթաճուղերի և արտադրությունների մեծ մասը կամ աշխատում են մասամբ։
Թեթև արդյունաբերություն
Գյումրիում էին բամբակի տեքստիլի ամենախոշոր ձեռնարկությունները։
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա։
Իջևանի գորգագործական կոմբինատ։
Կաշվի-կոշիկի արտադրությունից հայտնի էին <<Մասիս և Նայրի>> ֆիրմաները։
Տրիկոտաժի արտադրության խոշոր կենտրոնն էր Երեվանի-մետաքսի կոմբինատ,Ալ․Միասնիկյանի անվան տրիկոտաժի ֆաբրիկա(այժմ Տոսպ),Անուշ տրիկոտաժի ֆաբրկա։
Շինանյութերի արտադրություն
Արարրատի և Հրազդանի ցեմենտի գործարաններ:
Բնական շինանյութերի մեքենայացվաց հանքերը (հիմնականում գնտնվում են Արթիկում,Քարակերտում,Աշտարակում և Անի պեմզայում):
Արզնիում և արտաշատում կենտրոնացված է ապակու և հախճ ապակու արդյունաբերությունը։
Սննդի արդյունաբերություն
Արարատի <<գինու-կոնյակի>> գործարան։
Նոյ <<գինու-կոնյակի>> գործարան։
Հանքային ջրերի գործարաններ <<Ջերմուկ,Արզնի,Բջնի,Դիլիջան,Հանքավան>>
Գարեջրի գործարաններ<<Կիլիկիա,Դիլիջան,Գառնի>>
Մեր հանրապետության սննդի արդյունաբերության տեղական նշանակության ճուղերից են-Պահածոյագործությունը,պանրագործությունը,պալրահաց և մսի արտադրությունները և ծխախոտի արտադրությունը։
